26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2018

Տեր-Պետրոսյանը երբ հարմար գտավ, դրա մասին անպայման կխոսի. Ժողովուրդ

2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով շրջադարձի, այդ գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ մինչեւ հիմա դիրքորոշում չի հայտնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այնինչ հիմա շատերը սպասում են հենց Տեր-Պետրոսյանի խոսքին թեկուզ այն պատճառով, որ նա այս գործի պահանջատերերից է՝ մարտի 1-ն արվեց հենց նրա դեմ: Ու բացի […]

Վերաքննիչ դատարանը հետաձգել է Ռ. Քոչարյանի բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ գործի քննությունը: Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը: «Գործի քննությունը հետաձգվեց մինչև վաղը՝ ժամը 14:00-ն: Այժմ մեղադրանքի կողմը պետք է ներկայացնի իր դիրքորոշումը մեր հիմնավորումների վերաբերյալ»,- ասաց Ալումյանը: Հարցին, թե երկրորդ նախագահը ներկա էր և […]

Ինչո՞ւ են որոշ պաշտոնյաները հայտնվել դեսպանատների «սեւ ցուցակում». Ժողովուրդ

Նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք այս կամ այն կերպ առնչվել են 2008թ. մարտի 1-ի ոճրագործությանը, կասկածվում են այդ հանցագործությանը մասնակցություն ունենալու մեջ, հայտնվել են ծանր դրության մեջ: Գրում է «Ժողովուրդ» թերթը։ «Այս օրերին ներքին կարգով արգելանք է դրվել մարտի 1-ին հնարավոր առնչություն ունեցող նախկին պաշտոնյաների բանկային հաշիվների վրա, ընդ որում, խոսքը նաև օտարերկրյա պետություններում գործող բանկերում […]

Բոյկոտել Արտաշատի ՀՀԿ–ական քաղաքապետին. Ժողովուրդ

Տեւական ժամանակ է` Արտաշատի քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացված է: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։  Արտաշատ համայնքի ավագանու 13 անդամներից 9-ը չեն մասնակցում ավագանու նիստերին եւ բոյկոտում են: Նրանք պահանջում են ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հրաժարականը: Արտաշատի ավագանու նիստերն ավելի քան երկու ամիս է` չեն կայանում: Արտաշատի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից պարզ է դառնում, որ այս տարեսկզբից […]

Փաշինյանը խնդիր է դրել. Ժողովուրդ

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օգոստոսի 17-ին Երև­անի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել, որի ժամանակ ամփոփվելու է կառավարության աշխա­տանքի 100 օրը: «Ժողովուրդ» օրաթերթին հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների մասին մանրամասներ են ի հայտ դարձել: Մասնավորապես, վարչապետ ընտրվելուց հետո սա Նիկոլ Փաշինյանի և իր թիմի նման ֆորմատով առաջին հանդիպումն է լի­նելու քաղաքացիների […]

Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից

«Ես եմ աշխարհի լույսը. ով Իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհ. Ը 12) Այս խոսքերը մարդեղացյալ Աստվածորդին ուղղեց անհավատ հրեաներին, ովքեր իրենց հոգու կուրության հետևանքով չէին կարողանում ճանաչել Քրիստոս Մեսիայի հայտնությունն իրենց մեջ: Կատարվել էր այն, ինչ դարեր ի վեր կանխագուշակել էին մարգարեները. Օրենքի և մարգարեների կանխաճառությունը, թե՝ […]

Գիտնականները պարզել են աչքերի համար բջջային հեռախոսների վնասակարությունը

Տոլիդոյի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ երկնագույն լույսը, որը ճառագում են ժամանակակից հեռախոսների էկրանները, տեսողության կորստի է բերում։ Դրա պատճառը արտադրվող թունավոր ռետինալն է, որը քիմիական նյութ է, որ պարունակվում է ցանցաթաղանթի բջիջներում,–հաղորդում է Science Alert-ը։ Գիտնականների խոսքերով՝ տարիքի հետ ցանցաթաղանթի բջիջները սնուցող անոթները մահանում են։ Նաև դեղին բծի դեգեներացիա է տեղի ունենում (մակուլոդիստրոֆիա), […]

Մեծ Բրիտանիայում հազվագյուտ սև ռնգեղջյուր է ծնվել

Մեծ Բրիտանիայում, Չեսթերի կենդանաբանական այգում արևելյան հազվագյուտ սև ռնգեղջյուր է ծնվել: Կենդանաբանական այգու այցելուները հնարավորություն են ունեցել հետևել հազվագյուտ տեսակի ռնգեղջյուրի առաջին քայլերին: Այգու աշխատակիցների խոսքերով՝ փոքրիկն ու նրա մայրը՝ 12-ամյա Մալինդին, իրենց լավ են զգում: Աշխարհում արևելյան սև ռնգեղջյուրի 650 ներկայացուցիչ է մնացել:

Մելանյա Թրամփը չարաշահել է կոսմետիկան

Մելանյա Թրամփը, իր ամուսնու՝ Դոնալդ Թրամփի հետ այցելել էր գործարար–առաջնորդների հետ հանդիսավոր ընթրիքին։ Իրադարձությունը տեղի է ունեցել Բեդմինստերում գտնվող՝ Թրամփերի գոլֆ–ակումբում։ Այս կապակցությամբ ԱՄՆ առաջին տիկինը գեղեցիկ ժանյակավոր զգեստ էր ընտրել վարդագույն երանգների մեջ և վառ պրինտով։ Իսկ շպարի հետ կապված մի փոքր թյուրմացություն էր տեղի ունեցել. Մելանյայի վիզաժիստը չափից շատ էր կարմրաներկ օգտագործել այտերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի