27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2018

Ո՞ւմ կարող է զիջել Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

ԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող է զիջել Բելոռուսին: Ըստ մամուլի տեղեկատվության Հայաստանը կարող է կորցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Դա իրականում մտահոգիչ է լինելու: Խաչատուրովի կալանավորումը, և մարտի 1-ի դեպքերում նրա դերակատարման բացահայտումը իրավական գործընթաց է և դրանով զբաղվում են իրավապահ մարմինները: Միաժամանակ արտաքին գործերի […]

Դաշնակցությունը սեփական նախագիծն է ներկայացրել

ՀՅԴ կուսակցությունը մշակել է սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների սեփական նախագիծը: Այս մասին օգոստոսի 10-ին նախագծի շնորհանդեսի ընթացքում հայտնեցին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները: «Մինչ այժմ գործող բոլոր իշխանությունները ազատական քաղաքականության կրողներ են եղել, և դրոշակ է դարձել «Պետությունը վատ տնտեսավարող է, պետությունը պետք է հեռու մնա» խոսքը: Մենք այդ մոտեցմանը դեմ ենք: Երբ ունենք շուկայի ձախողում, այդ դեպքում […]

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյաը նշանակումներ է արել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով Սնանկության դատարանի դատավորներ է նշանակել: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագաի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. 1. Սնանկության դատարանի դատավորներ նշանակել՝ 1) Արա ԿՈՒԲԱՆՅԱՆԻՆ, 2) Արթուր ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ, 3) […]

«Ժառանգությունը» կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին տեղեկացնում են կուսակցության մամլո ծառայությունից։ Հաղորդագրության մեջ ասվում է. «Այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ, օրակարգում առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցն էր:  Քննարկման և քվեարկության արդյունքում «Ժառանգության» վարչությունը որոշում է կայացրել մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին»:

Վարչապետն անդրադարձել է Քոչարյանի գործով վերջին զարգացումներին

ՀՀ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վերջին զարգացումներին:  Լրագրողների հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը պնդում է  իր նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու մասին, Փաշինյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ ճիշտ չէ այս թեմայով որևէ մեկնաբանություն […]

Զգուշացեք սուտ մարգարեներից

  «Զգուշացե՛ք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարի կերպարանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են։ Իրենց գործերի՛ց կճանաչեք նրանց։ Մի՞թե փշից խաղող կքաղեն կամ տատասկից՝ թուզ։ Լավ ծառը լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը՝ վատ պտուղ։ Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, և ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ։ Այն ծառը, որ լավ […]

Սամվել Ֆարմանյանի քրոջ նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Հետախուզվում է Շիրակի պետհամալսարանի նախկին պրոռեկտորը. ՔԿ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության  Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով (յուրացնելը, կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական […]

ՊԵԿ-ը պարզաբանում է

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է: ՊԵԿ-ի կողմից «ԱրիԷլլա» ՍՊԸ-ի ՀԴՄ-ն արգելափակելու կապակցությամբ ֆեյսբուքյան խմբերից մեկում վերջերս հրապարակված հոդվածի վերաբերյալ: Մինչև «ԱրիԷլլա» ՍՊԸ-ի մոտ հսկողական աշխատանքներ իրականացնելը, հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների կողմից իրականացվել են վերլուծություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ ավտոպահեստամասերի և հարակից դետալների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող հիշյալ ընկերության […]

Այս պահին պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել. Նիկոլ Փաշինյան

Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը բնակիչներին հնարավորություն տվեց մի քանի հարց ուղղել իրեն։  Կանանցից մեկն ասաց, որ ինքը մանկապարտեզի աշխատակից է, սակայն իրենք չեն կարողանում օգտվել սոցիալական փաթեթներից։ «Մանկապարտեզի ոչ մի աշխատակից սոցփաթեթից չի օգտվում։ Արդյոք հնարավո՞ր է դա լուծել»,- հետաքրքրվեց աշխատակցուհին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատրաստ չէ հարցին պատասխանել. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի