23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 21, 2018

Է. Շարմազանովը չի վաստակել այն վերաբերմունքը, որ նրան թրքաբարո որակներ վերագրվեն. Հրանուշ Խառատյան

Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ֆեյսբուքում տեսա Էդուարդ Շարմազանովի անունով կեղծ անձնագիր՝ թուրքի կամ ադրբեջանցու անունով՝ Մամեդ օղլու Շարմազանով: Վատ, շատ վատ է այս կարգի աճպարարություն անելը: Նախ՝ եթե նույնիսկ մեր հանրության մեջ կան մարդիկ, ովքեր թուրք կամ ադրբեջանցի բառերով փորձում են մեզնից մեկին նվաստացնել, ընդունում են թուրքի կամ ադրբեջանցու իրավունքը՝ «հայ» բառով […]

Պատժել առանց նսեմացնելու. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ֆրանսիական հեղափոխության արյունարբու հերոսներից մեկին ՝ Դանտոնին է վերագրվում հետևյալ պատմությունը։ Անցնելով փարիզյան հրապարակներից մեկով, որտեղ գիլյոտինով հեղափոխական տեռոր էր իրականացվում, Դանտոնն ականատես եղավ, թե ինչպես է դահիճը հերթական զոհի գլուխը ոտքով տշում։ Կանգնեցնելով կառքը՝ Դանտոնը մոտենում է գիլյոտինին, բարձրացնում կտրված գլուխը, խնամքով դնում են այն կողքի զամբյուղի […]

Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում տեղի է ունեցել «Լռության Ձայներ» ինտերակտիվ ազգագրական մշակութային ցուցահանդես

Դեռ երկար տարիներ և նույնիսկ միշտ մշակույթը եղել է հայ ազգի կենսագրության կարևորագույն գործոններից մեկը, որը մասն է կազմել պետականության և  անկախության ձևավորման գործում։ Ազգի մշակույթը արտահայտում է տվյալ ազգի դեմքը, իսկ հայ մշակույթի պահպանությունը առավել քան կարևոր է եղել նրա գոյության և այսօր արդեն  ներկայության համար։  Օգոստոսի  16-ին  տեղի ունեցավ <<Լռության Ձայներ>> ինտերակտիվ ազգագրական […]

Երևանի 2800 ամյակը առանց քաղաքապետի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայրաքաղաք Երևանն իր 2800-ամյակը կդիմավորի առանց քաղաքապետի: Ինչպես հայտնի է՝ ԿԸՀ-ն Երև­անի ավագանու ընտրությունների օրը նշանակել է սեպտեմբերի 23-ին: Այդ օրը պարզ կդառնա ապագա ավագանու կազմը, ըստ այդմ նաև ապագա քաղաքապետի անունը: Սակայն, չնայած այդ հանգամանքին, ավա­գանին միանգամից չի ընտրելու քաղաքապետին, «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս տեղեկացրել է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման […]

Մեզ ասեք, թե պայմանագրի որ կետն ենք խախտել. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. «Aravot.am-ը Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին հարցրեց՝ մեր երկրում միանշանակ չեն ընդունում այն, որ Բելառուսը, լինելով ՀԱՊԿ անդամ, զենք է վաճառում Ադրբեջանին՝ շատ լավ իմանալով, որ այդ զենքն ուղղվելու է մեր դեմ, ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Նա պատասխանեց. «Ես զենքի վաճառքի հարցը չեմ քննարկի, քանի որ բավականաչափ տեղեկատվության չեմ տիրապետում: Զենքի վաճառքի […]

Ուշագրավ գրություն է ուղարկվել լոմբարդներին՝ Քոչարյանի, Հարությունյանի ու Խաչատուրովի վերաբերյալ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 10 օր առաջ ՀՀ Կենտրոնական բանկից՝ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանի ստորագրությամբ, ուշագրավ գրություն է ուղարկվել «ՀՀ տարածքում գործող գրավատներին»՝ լոմբարդներին։ Առաջարկվել է «իրավապահ մարմիններին տրամադրելու նպատակով» 2-օրյա ժամկետում տրամադրել Միքայել Հարությունի Հարությունյանի, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի եւ Յուրի Գրիգորի Խաչատուրովի կողմից կատարված «ցանկացած բնույթի գործարքի վերաբերյալ» տեղեկություններ։ Բնականաբար, նման […]

Պատգամավորը իր ունեցվածքը գրանցում է տղայի անունով. ՀԺ

«Հայկական ժամանակ. թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) ԱԱԾ վերջին բացահայտումներից հետո որոշել է իր անունով գրանցված ունեցվածքը փոխել որդու` Պարույր Հակոբյանի անունով: «ՀԺ»-ին հաջողվել է կապ հաստատել Հակոբ Հակոբյանի (Թունելի Հակոբ) որդու` Պարույր Հակոբյանի հետ: Հարցին, թե ճի՞շտ է, որ ձեր […]

Փաշինյանը ստիպված դիմելու է ՀՀԿ-ի օգնությանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելիս ստիպված է դիմելու ԱԺ ՀՀԿ խմբակցության օգնությանը: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 92-րդ եւ 151-րդ հոդվածները, որոնք առնչվում են ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը, կարող են փոփոխվել նաեւ խորհրդարանի կողմից: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ կողմ քվեարկի պատգամավորների առնվազն երկու երրորդը՝ 70 հոգի: […]

Քոչարյանի ընտանիքի անդամները թիմ են հավաքագրում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները լծվել են թիմ հավաքագրելու գործընթացին: Մեզ պատմեցին, որ դեռեւս Քոչարյանի կալանավորման օրերին էքս նախագահի տիկինն անձամբ է կապվել ամուսնու նախկին դաշնակիցների հետ ու գրեթե պարտադրել աջակցություն ցուցաբերել: Այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի հետ է զրուցել, սակայն, որոշ տեղեկություններով, վերջինս անհաղորդ է մնացել այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի