20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Քոչարյանի ընտանիքի անդամները թիմ են հավաքագրում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները լծվել են թիմ հավաքագրելու գործընթացին:

Մեզ պատմեցին, որ դեռեւս Քոչարյանի կալանավորման օրերին էքս նախագահի տիկինն անձամբ է կապվել ամուսնու նախկին դաշնակիցների հետ ու գրեթե պարտադրել աջակցություն ցուցաբերել: Այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի հետ է զրուցել, սակայն, որոշ տեղեկություններով, վերջինս անհաղորդ է մնացել այդ հորդորներին, փոխարենը նոր կառավարությունից երաշխիքներ է պահանջել՝ իր չեզոքության դիմաց համարժեք վերաբերմունքի:

Ի դեպ, Քոչարյանի որդիներն էլ, ըստ տեղեկությունների, բիզնես փաստաթղթերն են մաքրում հոր՝ քաղաքականություն մտնելուն ընդառաջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ