24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում տեղի է ունեցել «Լռության Ձայներ» ինտերակտիվ ազգագրական մշակութային ցուցահանդես

Դեռ երկար տարիներ և նույնիսկ միշտ մշակույթը եղել է հայ ազգի կենսագրության կարևորագույն գործոններից մեկը, որը մասն է կազմել պետականության և  անկախության ձևավորման գործում։

Ազգի մշակույթը արտահայտում է տվյալ ազգի դեմքը, իսկ հայ մշակույթի պահպանությունը առավել քան կարևոր է եղել նրա գոյության և այսօր արդեն  ներկայության համար։

 Օգոստոսի  16-ին  տեղի ունեցավ <<Լռության Ձայներ>> ինտերակտիվ ազգագրական մշակութային ցուցահանդես Արագածոտնի մարզի Իրինդ  գյուղում։

Արդեն իսկ կարելի ենթադրել  միջոցառման բովանդակությունը՝ հաշվի առնելով տարածքը։ Իրինդ այն գյուղն է, որտեղ բնակվում եմ  1915-1918 թթ Արեւմտյան Հայաստանի Մուշի եւ Սասունի գյուղերից գաղթածների սերունդները, հետևաբար և միջոցառումն իր տեսակով կոլորիտային էր և տիպիկ տվյալ տարածքի հայ մարդու տեսակին:

Միջոցառման հեղինակ և կազմակերպիչն էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի ուսանող Վահե Քոթանյանը։ <<Ինձ համար կարևոր արժեք է պահել և մշտապես վեր հանել հայ մշակույթը, ցուցադրել և փոխանցել նոր սերունդներին, ովքեր դրա կրողն են դառնալու և շարոււնակելու են  ավանդույթները։ Այս միջոցառումն իմ համար եզակի է նրանով, որ առաջին անգամ  ցուցադրվում են այն իրերը, որոնք առավելապես բնութագրում են Իրինդ գյուղին և իրինդցուն>>։

Վահեն մոտ մեկ ամսվա ընթացքում կարողացել էր գտնել և հանրությանը ներկայացնել այն իրերը, որոնք  թանգարանային նմուշներ են ոչ միայն իրենց արժեքով, այլ նաև պատմական ծագմամբ ու բովանդակությամբ։

Միջոցառումը բնույթով ինտերակտիվ էր։ Վահե Քոթանյանը ներկայացնում էր ցուցադրվող նմուշների նշանակությունը, պատմական ծագումն ու դրանց նշանակությունը՝այն համեմելով տվյալ իրին և տարածքին բնորոշ պատմություններով։

 
Այն բացահայտումները, որոնք արվեցին միջոցառման ընթացքում, վաղուց քողարկված էին լռությամբ և միջոցառումն իր <<Ձայնով>>  խոսեց այն ստեղծողների և կրողների հետ:
Հպարտություն կարելի ապրել նրանից, որ մշակույթին և պատմությանը վերաշնչավորող եզակի մարդիկ կան, ովքեր գիտեն ինչպես լռեցնել անգիտությունը: Վահե Քոթանյանը համալրում է այդ եզակիների շարքն իր հայրենանվեր և ազգապհպան տեսակով, ով ոչ միայն կարողանում է արարել նորը, վերակենդանացնել արժեքավորը, այլ նաև օժտված է եզակի մարդկային հատկանիշներով, որը թույլ է տալիս սերունդների մեջ սերմանել ամենապարզ ու գունեղ որկաներ, որոնք դեռ շարունակողներ են դառնալու նմանօրինակ գործերի:

<<Մենք այս օրերի ընթացքում շատ բաներ սովորեցինք Վահեից, որ մինչ այդ ծանոթ չէինք։ Առաջինը իմացանք մեր գյուղի պատմությունը և պատկերացում ունեցանք, թե նախկինում ինչ ձև են ապրել մեր նախնիները։ Մենք սկսեցինք սիրել հայկական տարազը>>,- նշում են մասնակից երեխաները, ովքեր մասն էին կազմում ցուցահանդեսի ներկայացման։
Միջոցառման ընթացքին  հետևում էին ոչ միայն տեղաբնակներ, երիտասարդներ, հարակից համայնքի ներկայացուցիչներ, այլ նաև հյուրեր արտասահմանի, ովքեր իրենց ամառային հանգիստն են անցկացնում Հյաստանի ջերմության մեջ։

Միջոցառումը համալրված էր նաև հայկական երգ ու պարով և ավանդական հյութասիրությամբ՝ Իրինդի քաղցրահամ բարիքներով և ավանդական հայկական լավաշով։

<<Նմանօրինակ միջոցառումները ավանդույթ կդառնան տարածաշրջանում և ոչ միայն, քանի որ ունեմ նպատակ ազգայինի և տարածքայինի ներկայացումը համատեղել՝ օգնելով տեղացուն շփվել ոչ միայն իր ազգայինի նկարագրի հետ, այլ նաև ճանաչել իր իսկ տեղանքի պատմությանը>>, – հավելեց Վահե Քոթանյանը։

Տեղացիների հետ ունեցած զրույցի ընթացքում նշեցին, որ  չափազանց ոգևորված են միջոցառումով, քանի որ հազվադեպ են կազմակերպվում նման տեսակի միջոցառումներ և համայնքային կյանքի պասիվությանը երիտասարդ Վահեն նոր  շունչ ու երանգ հաղորդեց։ << Ցուցադրվող իրերի և նկարների մեջ  մենք  գտանք  նաև մեզ, մեր անցյալից հուշեր և վերհիշեցինք այդ ամենը>>, – նշում են Իրինդի տարեցները։

Անի Ենգիբարյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ