23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 20, 2018

Բաց նամակ Արայիկ Հարությունյանին

Հարգելի՛ պարոն նախարար, մի քանի ամիս շարունակ մեզ ասում էին, որ ուսանողական խորհուրդը լուծարված է, ուսանողական խորհրդի կանոնադրությունը չի գործում: Վերջապես, Ձեզ ուղղված մեր հարցադրումներն սպասված պատասխանը ստացան: Եվս մեկ անգամ փաստվեց, որ ԵՊԼՀ ՈւԽ-ի կանոնադրությունը գործող է: Սակայն միևնույն ժամանակ Ձեր ուղարկած նույն գրության մեջ տեղ է գտել մի միտք, որը շարադրված է հետևյալ […]

Պարոն Դավթյան, բա ինչո՞ւ չեք բողոքարկում «Սասնա ծռերի» ազատ արձակման վերաբերյալ դատարանի որոշումը. Է. Շարմազանով

ՀՀ գլխավոր դատախազությունից այսօր հայտարարեցին, թե բողոք են ներկայացնելու Վճռաբեկ դատարան` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում նախ նշեց, որ գլխավոր դատախազության եւ գլխավոր դատախազի նման կեցվածքը եւ քայլերի հաջորդականությունը ակնհայտ էր եւ սպասելի, քանի որ նրանք նաեւ հստակ […]

«Լիդիան Արմենիա»-ի կին աշխատակիցները բաց նամակ են հղել ՄԻՊ-ին և ոստիկանությանը

Ամուլսարի հարակից համայնքների մոտ 200 կանանց անունից բաց նամակ է հղվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, ոստիկանությունը և կանանց իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նամակում նշված է, որ Ամուլսարի ծրագիրը հարակից համայնքերում բազմաթիվ կանանց համար ոչ միայն արժանապատիվ աշխատանքի, այլև սահմանափակ հնարավորություններով  գյուղական համայնքերում նոր մասնագիտություն սովորելու, նոր կյանք սկսելու,  ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու, շատերի […]

Ուշադրություն. ջերմաստիճանը կբարձրանա

Ուշադրություն: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 20-ին առանձին շրջաններում, 21-22-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ […]

Երևանում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 20-ին` ժամը 08:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լորիս Մելիքովի փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:39-ին, մարվել՝ 08:50-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (50 քմ), միջանցքի և խոհանոցի կախովի առաստաղը (5 քմ): […]

Ինչպես հաղթահարել վախը

Մարդկային կյանքի հորձանուտում բազմաթիվ վտանգներ և մտավախություններ են առաջ գալիս, որոնց դեմ մարդիկ տարբեր կերպերով փորձում են պաշտպանվել: Մարդը վախենում է փորձանքից, որ հնարավոր է իրեն պատուհասի, բարեկամի հիվանդությունից, աշխատանքի ազատումից, տնտեսական ճգնաժամից, այն, որ երեխաները կմեծանան անուսում, անօգնական, որ տղային բանակ կտանեն: Վախենում է վնասակար հավելումներով սննդից, փողոցում տեղի ունեցող հանցագործություններից, իշխանության որոշումներից, աշխարհի […]

Հրապարակը չի կարող փոխարինել իրավական մեխանիզմներին. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսին՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պետք է Սահմանադրությունը փոխել, հետո անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հետևյալն ասաց. «Ես կողմ եմ հանրաքվեի գաղափարին, ես կողմ եմ նոր Սահմանադրության ընդունմանը՝ սահմանադիր նոր ժողովի միջոցով, և դրա օպտիմալ ժամկետը կլինի արտահերթ ընտրություններից հետո»։ Մինչ այդ, ըստ Հովհաննիսյանի՝ պետք է եղանակ գտնել […]

ՀՔԾ-ն խուզարկել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատունը և գրասենյակը

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը և գրասենյակում, Henaran.am-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից։ Ըստ աղբյուրի՝ խուզարակությունը կատարել են ՀՔԾ քննիչները։ ՀՔԾ-ից, սակայն, այլ մանրամասներ չհայտնեցին և  չնշեցին, թե, մասնավորապես, ի՞նչ է առգրավվել խուզարկության ընթացքում։

Հովիկ Աբրահամյանի վարորդ Ամբիկ Գևորգյանին «Մարտի 1-ի» գործով մեղադրանք է առաջադրվել

Հովիկ Աբրահամյանի վարորդին՝ Ամբիկ Գևորգյանին, մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից: «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ամբիկ Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,- հայտնեցին ՀՔԾ-ից: Հիշեցնենք, որ «Մարտի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի