24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պարոն Դավթյան, բա ինչո՞ւ չեք բողոքարկում «Սասնա ծռերի» ազատ արձակման վերաբերյալ դատարանի որոշումը. Է. Շարմազանով

ՀՀ գլխավոր դատախազությունից այսօր հայտարարեցին, թե բողոք են ներկայացնելու Վճռաբեկ դատարան` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ:

Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում նախ նշեց, որ գլխավոր դատախազության եւ գլխավոր դատախազի նման կեցվածքը եւ քայլերի հաջորդականությունը ակնհայտ էր եւ սպասելի, քանի որ նրանք նաեւ հստակ կարծիք ունեին Քոչարյանին կալանք ներկայացնելու վերաբերյալ:

« Բայց ես ուզում եմ մեկ հարց ուղղել գլխավոր դատախազությանը, մասնավորապես` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. պարոն Դավթյան, եթե հիշողությունս չի դավաճանում, Ազգային ժողովում այն ժամանակվա ընդդիմադիր պատգամավորների հարցերին ի պատասխան հայտարարում էիք` բա ո՞վ պետք է խոսի եւ պահանջի, որ ոստիկանին գնդակահարած «Սասնա ծռերին» պետք է տալ խիստ պատիժ: Հիմա մոռացե՞լ եք ձեր գնահատականի մասին, բա էդ ինչո՞ւ չեք բողոքարկում «Սասնա ծռերի» ազատ արձակման վերաբերյալ դատարանի որոշման դեմ:

Դուք էիք ասում, թե ցավում եք, որ որեւէ պատգամավոր չբարձրացրեց ոստիկանին սպանող ահաբեկչական խմբին ավելի խիստ պատժի հարցը: Որպես ԱԺ փոխնախագահ, հիմա ուղիղ հարց եմ տալիս` պարոն Դավթյան, այդքան շուտ ե՞ք մոռանում ՀՀ գլխավոր քաղաքական ամբիոնից ձեր արած հայտարարությունները: Իսկ ո՞վ պետք է մտածի զոհված ոստիկանների ընտանիքների մասին: Եվ նույն հարցը հասցեագրում եմ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, որն, ի դեպ, այդ օրերին եղել է պատանդի կարգավիճակում, իսկ այսօր ծպտուն չի հանում:

Ես ակնկալում եմ, որ առաջիկա կառավարության նիստերին կամ միջանկյալ նիստերի ժամանակ թե՛ Արթուր Դավթյանը` որպես գլխավոր դատախազ, եւ թե՛ Վալերիյ Օսիպյանը, որպես ոստիկանապետ, համարձակություն կունենան վարչապետի առաջ բարձրացնել այն մտահոգիչ հարցերը, որ ահաբեկչական խմբի որոշ անդամներ դատարանի կողմից ազատ են արձակվում: Ավելին` սպասում եմ, որ գլխավոր դատախազը բողոք կներկայացնի համապատասխան քրեական գործի վերաբերյալ: Մինչդեռ արի ու տես, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքարկում է գլխավոր դատախազությունը, իսկ «Սասնա ծռերին» մոռանում… Արդյոք այստեղ ընտրովի արդարադատություն չէ»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ