06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 13, 2018

Նոր ճամբարի մոդելը պատասխանն է այդ քննադատություններին. ԿԳ նախարար

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում տեղի է ունեցել պատանեկան ճամբարի բացումը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Նարինե Աղաբալյանը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում շեշտել է, որ համատեղ ջանքերով կյանքի է կոչվում նոր Հայաստանի նոր ճամբարի մոդելը, […]

Չի կարելի առանց հասկանալու նման թվեր հրապարակել

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է առաջին երեք նախագահների օրոք արտագաղթած քաղաքացիների թիվը. առաջին նախագահ 586 հազար, 2-րդ՝ 129 հազար և երրորդ՝ 307 հազար։ Ընդամենը 1022 հազար մարդ։ Չի կարելի առանց հասկանալու նման թվեր հրապարակել։ 1989-1991թթ. Հայաստան է եկել 400.000 մարդ Ադրբեջանից։ Նրանց մուտքը չի ֆիքսվել […]

Հրդեհ Երևանում. կա տուժած

Օգոստոսի 13-ին, ժամը 09:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 47 շենքի 13-րդ հարկի բնակարաններից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դ. Ա.-ին պատկանող բնակարանի փակ պատշգամբում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի […]

Կներեք, իսկ մենք դեռ ինչքա՞ն պետք է սպասենք, որ Փաշինյանը վերջապես զբաղվի ազգի համար ավելի կարևոր գործերով

«Ես այդ հանրահավաքի իմաստը չեմ հասկանում. կարծում եմ, որ աշխարհի ցանկացած նորմալ երկրի նորմալ ղեկավար այդ օրը պատասխանում է հարցերի, որովհետև մարդիկ անհամբեր սպասում են, թե երբ է 100-րդ օրը լրանալու, որպեսզի, եթե փոփոխություններ եղել են այդ ընթացքում, այդ փոփոխությունների մասին խոսեն, իսկ եթե փոփոխություններ չեն եղել կամ շատ քիչ են եղել, ապա հարցեր տան, […]

Ախր սրանք ինչո՞ւ պիտի մեր քաղաքական հարցերին խառնվեին։ Մեր մենթալիտետն ու՜ր, սրանցը ուր

Հայ դերասան, ռեժիսոր Արտավազդ Եղոյանը անդրադառնալով Շուռնուխի դեպքերի վերաբերյալ Սերժ Թանկյանի արձագանքին գրում է.  «Ախր սրանք ինչու՞ պիտի մեր քաղաքական հարցերին խառնվեին։ Վա՜յ Նիկոլ ջան… Ախր սրանք ինչու՞ պիտի մեր քաղաքական հարցերին խառնվեին։ Մեր մենթալիտետն ու՜ր, սրանցը ուր….Լավ, ընդունենք, գլխներիս դնենք, մեծարենք, բայց մի՞թե դա նշանակում է, որ կարող են մեզ կյանք սովորեցնել, ինչպես ապրելու […]

Ամբողջ քաղաքը տեռոր են անում. Բողոքի ակցիա Արտաշատում

Արտաշատում այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա է: Մարզի մանր ու միջին մի քանի տասնյակ ձեռնարկատեր փակել են իրենց խանութներն ու հավաքվել են քաղաքի ՊԵԿ եկամուտների մասնաճյուղի դիմաց՝ պահանջելով դադարեցնել, իրենց ձևակերպմամբ՝ հարկային տեռորը:   «Պատճառը առևտրի կենտրոնների նկատմամբ հարկային տեսչության մարմինների կոռուպցիոն վերաբերմունքն է: Նախապես անօրինականություններ են դրսևորում տնօրենների նկատմամբ, խոշոր գումարներ պահանջում և պատժում չտվողներին: […]

Կառավարությունը չպետք է միայնակ թողնի գյուղացիներին. Արարատ Միրզոյան

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է. «Այցելեցինք Արմավիրի մարզի Բամբակաշատ, Մրգաշատ, Ալաշկերտ և այլ համայնքներ, որտեղ երկու օր առաջ կարկուտն ու փոթորիկը մեծ վնասներ էին հասցրել բերքին և ենթակառուցվածքներին։ Վստահ ենք, որ կառավարությունը չպետք է միայնակ թողնի գյուղացիներին այս աղետի հետևանքների մեղմման գործում։ Վաղվանից կսկսվեն վնասի գնահատման աշխատանքները, որից հետո […]

Լույս չի լինի Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նուբարաշեն 11փ. 5, 6, 7, 9, 10-16, Արցախի փ. 4, 6, 6/1, 6Ա, Բ շենքերը, Թբիլիսյան խճ. 26/5, 29/3, 33, 35/1, 35/2, Մամիկոնյանց փ. 47, 47/1, 49, 49/1, Զարուբյան […]

Ոչ մի պետություն, կամ վարկանշային գործակալություն իրավունք չունի սպառնալ Թուրքիային և թուրք ժողովրդին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի հետ սպառնալիքների լեզվով խոսելու փորձերի անընդունելիության մասին: Այդ մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը: «Ոչ ոք, ոչ մի պետություն, կամ վարկանշային գործակալություն իրավունք չունի սպառնալ Թուրքիային և թուրք ժողովրդին»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: Նա նաև ընդգծել է երկրի նկատմամբ տնտեսական ճնշման փորձերի անհեռանկարային լինելը։ «Մենք կհաղթահարենք նաև փոխարժեքների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի