07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2018

«Զարուհի, քաղաքապետ». պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը/տեսանյութ/

Տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու արձակումը։ Քաղաքապետարանի մոտ գործում էր  «Բաց բարձրախոս», որով քաղաքացիները ներկայացնելու են Տարոն Մարգարյանի ու ՀՀԿ ավագանու դեմ իրենց փաստարկները: Քաղաքապետարանի մոտ էր նաև  «Երկիր Ծիրանի» ավագանու անդամ Զարուհի […]

Արմեն Բաբայանին կփոխարինի Սպարտակ Սեյրանյանը

Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։  «Հարգելի պարոն Բաբլոյան, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանոնակարգի 154-րդ և 155-րդ հոդվածներով՝ Ձեզ եմ ներկայացնում իմ հրաժարականը»,-ասվում դիմումի մեջ: Նրան կփոխարինի Սպարտակ Սեյրանյանը:

«Հայաստանը՝ հակամարտող կողմ» ձևակերպումը կարող է օգտագործվել Ադրբեջանի կողմից. Ռուբեն Հակոբյանը բաց նամակ է հղել վարչապետին

Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարություն-բաց նամակ է տարածել՝ ուղղված ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:  Նա ողջունում է Փաշինյանի՝ Արցախին բանակցային սեղան վերադարձնելու մոտեցումը, ինչպես նաև խորհուրդ է տալիս չշտապել առաջարկություններով և նախապայմաններով հանդես գալ Արցախյան հակամարտության հարցի հետ կապված: Ռուբեն Հակոբյանի բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:  «Հարգելի՛ […]

Գոնե մեկը զգուշացներ հրամանատարին, որ արգելված է ուղղաթիռից լայվ մտնել

Ու մեկ էլ Նիկոլին ասեք, որ պատերազմական վիճակում գտնվող երկրի Գերագույն հրամանատարի տեղաշարժը դեպի ռազմական գոտի պետական գաղտնիք է։ Իր շրջպատում գտնվողներից մեկը, գոնե մեկը, դա պետք է ասեր, զգուշացներ հրամանատարին, որ արգելված է ուղղաթիռից լայվ մտնել։  Էդիկ Բաղդասարյան

«Իսկապես շնորհակալություն Սերժ Սարգսյանին, որ չխանգարեց» (տեսանյութ)

ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանի համոզմամբ՝ տեղի ունեցածը սոցիալական շարժում էր, ոչ թե քաղաքական: «Այս մասին առաջին հերթին բարձրաձայնեց անկախության սերունդը, սա շատ կարևոր է: Եվ երբ ասում եմ սոցիալական, միայն նյութականը նկատի չունեմ, անարդարության խնդրի դեմ էր նաև, խնդիրներ, որ գալիս են դեռևս 90-ականներից»,-այս մասին նա նշեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ: Միաժամանակ, նա նկատեց, որ […]

Մայիսի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: ԹԵՄԱ՝  ներքաղաքական զարգացումների ազդեցության  հետևանքները տնտեսական ոլորտի վրա. նոր կառավարության տնտեսական քաղաքականության հեռանկարները.  տնտեսական ոլորտի զարգացման հարցում նոր վարչապետից սպասելիքները:

Ամերիկայի հայկական համագումարը շնորհավորում է ՀՀ վարչապետին

Մայիսի 8-ին Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդին և նորընտիր վարչապետին: Վարչապետ Փաշինյանին հղված Համագումարի նամակում նշվում է. «Ողջունում ենք Հայաստանի ժողովրդավարության դրսևորումը գործողության մեջ»: «Քանզի կառավարման խորհրդարանական համակարգին անցումը շարունակվում է, Հայկական համագումարը կշարունակի կոչ անել Միացյալ Նահանգների կառավարությանը` անել ավելին, ամրապնդելու և զարգացնելու Ամերիկայի ու Հայաստանի միջև հույժ կարևոր հարաբերությունները», […]

Սպանություն Երեւանում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում 61-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ. ձերբակալվել է վերջինիս եղբայրը: 2018թ. մայիսի 9-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկի հարակից այգում հայտնաբերվել է 1956թ. ծնված Ա.Ասոյանի դիակը՝ գլխի գագաթային-ծոծրակային, ձախ քունքային շրջանների և ստորին վերջույթների […]

«Գրանդ Հոլդինգ»-ը հրաժարվում է. հայտարարություն

«Գրանդ Հոլդինգ»-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, պարզաբանելով պատգամավորներ Գրիգոր Ավալյանի և Արմեն Բաբայանի պատգամավորական մանդատներից հրաժարվելու պատճառը: «Սիրելի՛ հայրենակիցներ, «Գրանդ Հոլդինգի» կողմից Ազգային Ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը և Արմեն Բաբայանն այլևս չեն լինելու պատգամավոր: Ինչպես տասն օր առաջ Գրիգոր Ավալյանը, այնպես էլ այսօր Արմեն Բաբայանը դիմում գրեց և վայր դրեց պատգամավորի մանդատը: Մեր կարծիքով, նոր Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի