25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Իսկապես շնորհակալություն Սերժ Սարգսյանին, որ չխանգարեց» (տեսանյութ)

ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանի համոզմամբ՝ տեղի ունեցածը սոցիալական շարժում էր, ոչ թե քաղաքական: «Այս մասին առաջին հերթին բարձրաձայնեց անկախության սերունդը, սա շատ կարևոր է: Եվ երբ ասում եմ սոցիալական, միայն նյութականը նկատի չունեմ, անարդարության խնդրի դեմ էր նաև, խնդիրներ, որ գալիս են դեռևս 90-ականներից»,-այս մասին նա նշեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ:

Միաժամանակ, նա նկատեց, որ իմաստություն է պետք այս ամենն առաջ տանելու համար: 

Իսկ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը շարունակելով՝ նշեց, որ Հայաստանում կար սասրսափելի լարվածություն: «Շատերն ասում էին՝ այդ ղարաբաղյան կլանը 20 տարի ղեկավարում էր, բնական է, որ այս պոռթկումը շատերի մոտ կար, ովքեր քիչ առնչություն ունեին այդ կլանի կամ այդ խմբի հետ: Ես չեմ կարծում, որ կարելի է քաղաքականն առանձնացնել սոցիալականից, որովհետև ամեն ինչը կապված է քաղաքականի հետ: Բնականաբար, այս մարդիկ նայում են՝ ով ինչ ունի, որտեղ ինչ առանձնատուն է կառուցել, որտեղից են այդ գումարները հավաքվել»,-ասաց Սադոյանը:

Վերջինս, ի դեպ, շնորհակալություն հայտնեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանին: «Անձամբ ես պետք է շնորհակալություն հայտնեմ Սերժ Սարգսյանին: Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, երբ նրանց իշխանության դեմ բողոք էր լինում, Սերժ Սարգսյանն ուղղակի հրաժարական տվեց, բոլորիս համար էր դա զարմանալի, իսկապես շնորհակալություն, որ չխանգարեց»,-նկատեց Սադոյանը:

https://www.youtube.com/watch?v=IRuNJDb8Cq4&feature=youtu.be

Իսկ գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ ասաց, որ չէր կարծում, որ այստեղ կարող էր նման բան լինել այն պարագայում, երբ Ռուսաստանը խոր արմատներ ունի Հայաստանում: «Բայց զարմանալիորեն պարզվեց, որ մենք հիմա պետք է շնորհավորենք մեր ժողովրդին, որ ունի այպիսի ուժ»,-նկատեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութերում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ