Երեխաների սննդի համար նախատեսված միջոցների առերևույթ հափշտակություն Գյումրու թիվ 40 հիմնական դպրոցում
2018 թվականի ապրիլի 20-ին Գյումրի քաղաքի մի բնակչուհի դիմում է հասցեագրել Շիրակի մարզի դատախազին, որում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկություններ է ներկայացրել «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կատարվող չարաշահումների և յուրացումների վերաբերյալ: Քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով ներկայացված հաղորդումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին: Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական […]