Փաշինյանը խեղաթյուրում է միջազգային իրավունքի նորմերը. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանական կողմը հետևողականորեն շրջանցում է և ընդհանրապես չի հիշատակում 1994-ին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողողովի արդյունքները, ըստ որոնց՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է հակամարտության կողմ, գրում է azatutyun.am-ը: Ադրբեջանի արտգործնախարարությունը համարում է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցություններին Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության մասին Հայաստանի նորընտիր վարաչպետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած հայտարարությունը խեղաթյուրում է միջազգային իրավունքի նորմերը և հակասում ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի փաստաթղթերին: […]