Պարծեցողը թող այս բանով պարծենա
Պարծեցողը թող այս բանով պարծենա՝ իմանալ և ճանաչել ինձ, թե ես եմ Տեր Աստվածը, որ երկրի վրա ողորմություն ու արդարություն եմ անում: Երեմիա, 9:24
Պարծեցողը թող այս բանով պարծենա՝ իմանալ և ճանաչել ինձ, թե ես եմ Տեր Աստվածը, որ երկրի վրա ողորմություն ու արդարություն եմ անում: Երեմիա, 9:24
ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Սասնա ծռերից Աշոտ Պետրոսյանը պոկել էր այն ժամանակ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, պատանդառված Վալերի Օսիպյանի ուսադիրները։ Օսիպյանն այսօր արդեն ՀՀ ոստիկանապետն է։ Դե իսկ ծռերի ղեկավարներից Պավլիկ Մանուկյանն էլ, այն ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մասին այսպես էր արտահայտվել, երբ վերջինս փորձում էր հանդարտեցնել ժողովրդին, որպեսզի անդառնալի […]
«Եթե կան քաղաքացիներ, որոնք հնարավոր է այդ ստեղծված իրավիճակում տուժել են, ես ներողություն եմ խնդրում համաքաղաքացիներից, որ ստեղծել ենք իրենց համար անհարմարություններ, նաև շնորհակալություն եմ հայտնում համացանցում մեզ քննադատողներին, որովհետև այդ քննադատողների շնորհիվ է, որ մենք բարեփոխվում ենք», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ինչ վերաբերում է ոստիկանների թվին, նա նշեց, որ […]
«Ամեն ինչից եմ սկսելու, ամեն ինչից՝ քիչ-քիչ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչից է սկսելու: Նա նշեց, որ համաձայնել է այս պաշտոնին, որպեսզի ցույց տա, որ մեր ոստիկանությունն իսկապես կանգնած է ժողովրդի կողքին. «Ոստիկանության գործառույթները շատ են, պարոն վարչապետը խնդիր է դրել՝ հանցագործության դեմ պայքար, կոռուպցիայի դեմ […]
Հրանուշ Հակոբյանը նոր կառավարության հետ չի աշխատի: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը՝ հավելելով, թե ինքն այժմ պաշտոնակատար է, իսկ նոր կառավարության հետ չի աշխատելու, հրաժարվելու է: Հրանուշ Հակոբյանը նոր կառավարությանը մաղթեց լավագույն գործեր, Սփյուռք-Հյաաստանին էլ լավագույն կապեր:
Հաշվի առնելով վերջին օրերին ՇՊՀ-ի շուրջ ծավալվող իրադարձությունները, հիմքում ունենալով նաև ՇՊՀ-ի որոշ դասախոսների, ուսանողների և հասարական մի շարք կազմակերպությունների կողմից ՇՊՀ-ի կառավարման խորհրդի նիստ գումարելու և ռեկտորին անվստահություն հայտնելու հարցը քննարկելու պահանջը, որպես ՇՊՀ-ի կառավարման խորհրդի նախագահ, ղեկավարվելով ՇՊՀ-ի կանոնադրության 39-րդ կետի, ՇՊՀ-ի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի 3.3 կետի, ինչպես նաև կանոնակարգի 4.7 պահանջներով, […]
«Ոչ թե չեմ ուզում Նիկոլ Փաշինյանի կառավարությունում աշխատել, այլ ցանկություն չունեմ նախարարի պաշտոնում շարունակել»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը: «Իմ ցանկությունն այսօր չէ, որ առաջացել է, վաղուց կար: Հարցը Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը չի վերաբերում: Ես հարգում եմ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, բայց գտնում […]
Կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանից, թե պատրաստվում է արդյոք աշխատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկեց «Սասնա ծռեր» տասնմեկ անդամի գործով դատական նիստը: Նշենք, որ նախկինում նիստը նախագահում էր դատավոր Արթուր Օհանյանը, ով նախագահի հրամանագրով ազատվեց պաշտոնից: «Սասնա ծռեր»-ի աջակիցներն ու հարազատները դատարան են եկել պաստառներով: Նրանք պահանջում են՝ ազատել «Սասնա ծռեր»-ին: Դատարանի դահլիճում նստելու տեղ չկա, իսկ […]