07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2018

Լևոն Երանոսյանը կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից

Լևոն Երանոսյանը կազատվի կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Լևոն Երանոսյանի հարցը վարչապետի տիրույթում է, և նա կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից», – նշեց նա: 

Մերկելը շնորհավորել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Անգելա Մերկելը: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգարժա՛ն պարոն վարչապետ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ընտրվելու կապակցությամբ: Որպես հուսալի գործընկեր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը շարունակելու է աջակցել Հայաստանի Հանրապետությանը արդիականցման և բարեփոխումների իրականացման ընթացքում և ջանքեր է գործադրելու՝ երկկողմ բարեկամական հարաբերությունները խորացնելու, ինչպես […]

Հունան Պողոսյանը հրաժարականի որոշում է կայացրել

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներիս` երկարամյա համատեղ աշխատանքի, նույն սկզբունքներին դավանելու, զինակցության, այն ամենի համար, որ հավատով ու հետևողականորեն կարողացանք անել հանուն օրենքի, ժողովրդի և քաղաքացու, հանուն օրինականության ամրապնդման ու հանրային ապահովության հաստատման: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր սիրելի համաքաղաքացիներին համագործակցության, փոխվստահության ամրապնդման համար, որ հատկապես վերջին տարիներին մեր համատեղ աշխատանքի գլխավոր ուղղություններից էր և […]

Փաշինյանը ներկայացրեց նոր ոստիկանապետին /ֆոտո/

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության ղեկավար կազմին և կոլեգիայի անդամներին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Վալերի Օսիպյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած այն աշխատանքների համար, որոնք բխել են Հայաստանի Հանրապետության հանրային անվտանգության, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության շահերից: «Ուզում եմ ձևակերպել այն խնդիրը, որը ես դնում եմ ՀՀ ոստիկանության […]

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերի հեռախոսազրույցից

Մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ։ Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների միջև առկա սերտ բարիդրացիական հարաբերությունները և վերջիններիս զարգացման դրական դինամիկան։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց առավել խորացնել փոխշահավետ գործընկերությունն ամենատարբեր ոլորտներում, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները։ Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Գիորգի Կվիրիկաշվիլին պայմանավորվածություն ձեռք բերեցին հանդիպել […]

Դատախազները պետք է պահանջեն մեր ազատությունը. Արամ Մանուկյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստը՝ Արշակ Վարդանյանի նախագահությամբ։ Դատավորը նախ ծանոթացավ ամբաստանյալների հետ, ապա անցավ միջնորդությունները լսելուն։ Այժմ «Ծռերի» պաշտպանները հերթով միջնորդություններ են ներկայացնում իրենց պաշտպանյալների նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոխարինելու չհեռանալու մասին ստորագրությամբ։ «Սասնա ծռեր»-ի անդամ Արամ Մանուկյանը նշեց, որ իրենց ազատման […]

Էդքան հեշտությամբ անեծք մի որոճացեք

Մի քանի նկատառում ոստիկանության գեներալ- գնդապետ Վլադիմիր Գասպարյանի՝ համակարգից հեռանալու շուրջ: Կամ՝ այդ առթիվ ֆեյսբուքում թևածող ավելի շատ անհասկանալի հրճվանքի մասին:  Նախ՝ նա քսան տարեկան չէ, ում կարիերան հանկարծ ընդհատվեց. իր մասնագիտական-ծառայողական ճանապարհին Վովա Գասպարյանը հասել է առավելագույնին: Հասել է անբասիր աշխատանքով, մի ողջ կյանք տևած նվիրումով: Վովա Գասպարյանի մասին անիմաստ-անտեղյակ ճամարտակողները արժեր , որ […]

Սփյուռքի նախարարությունը չի լուծարվի. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը չի շարունակի պաշտոնավարել:«Կառավարության կառուցվածքում փոփոխություններ անելու պլան չունենք և ֆիզիկապես չենք էլ հասցնի, բայց Սփյուռքի հետ հարաբերությունները շատ կարևոր են: Ամեն ինչ անելու ենք, որ նախարարությունը ոչ միայն Սփյուռքի պահպանության շրջանակում լինի, այլև հայրենադարձության կազմակերպման և դրան աջակցող […]

Որ դեպքում Փաշինյանը կդադարի լինել վարչապետ

«Այն պատիժները, որոնք վարչապետի տիրույթում են, կիրականացվեն, բայց ես ասել եմ, որ չեմ լինելու դատավոր, դատախազ, եթե առիթներ լինեն, քննություն կիրականացվի»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցին, թե որ պորտֆելները կտրամադրվեն «Ծառուկյան» դաշինքին, նա պատասխանեց, որ դաշինքն, իհարկե, ներգրավված կլինի կառավարության կազմում: Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկմանը, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի