08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2018

«Ելքի» պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել՝ Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու համար

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը երաշխավորություն են ներկայացրել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է Արարատ Միրզոյանը: «Երաշխավորում ենք, որ Գարեգին Չուգասզյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները կատարելուց՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց»,- ասված է Արարատ Միրզոյանի հրապարակած […]

Ինչպես սպասվում էր՝ Արարատ Միրզոյանը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է առաջին փոխվարչապետ, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արարատ Միրզոյանին նշանակել առաջին փոխվարչապետ», – ասված է նախագահի հրամանագրում:  Կենսագրական տվյալներ՝ Ծնվել է 1979թ. նոյեմբերի 23-ին Երեւանում։ 2000թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը: 2002թ.՝ […]

Դավիթ Տոնոյանը նշանակվեց պաշտպանության նախարար

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարար, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Դավիթ Տոնոյանին նշանակել պաշտպանության նախարար», – ասված է նախագահի հրամանագրում: 

Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարար

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, Սուրեն Պապիկյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարար», – ասված է հրամանագրում։ 

Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.  Արայիկ Հարությունյանին կրթության և գիտության նախարար նշանակելու մասին», – նշված է նախագահի հրամանագրում։

Տիգրան Ավինյանը նշանակվել է փոխվարչապետ

Հայաստանի նախագահ արմեն Սարգսյանի հրամանագրով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը նշանակվել է փոխվարչապետ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Տիգրան Ավինյանին նշանակել փոխվարչապետ», – նշված է հրամանագրում։ 

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպանին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ-Էնեզիին: Հանրապետության նախագահը կարևորել է Քուվեյթի հետ բարիդրացիական եղբայրական հարաբերությունները և դրանց հետագա զարգացումն ու ամրապնդումը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Քուվեյթի Պետության ղեկավարությանը` հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Քուվեյթի դեսպանը նույնպես բարձր է գնահատել հայ-քուվեյթյան հարաբերությունների […]

ՀՀ-ում բացվել է անհնարինն իրականություն դարձնելու ժամանակաշրջան և ԱԱԾ-ն պետք է դառնա այդ գործընթացի հենասյուներից մեկը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանին: Իր խոսքում վարչապետը ձևակերպել է այն խնդիրները, որոնք առաջիկայում պետք է դառնան ԱԱԾ գործունեության առաջնահերթությունները: «Առաջին խնդիրը հակահետախուզության լրջագույն փոփոխություններն են, որպեսզի այն լրջագույնս ուժեղանա: Ընդհանրապես, հետախուզության ոլորտը պետք է բերել որակական նոր հարթության և մակարդակի վրա՝ մեր երկրի ազգային անվտանգության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի