08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2018

ԼՂ ՊՆ-ից հայտնում են

Մայիսի 6-12-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ընդհանուր առմամբ, անցնող շաբաթվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: «Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում հակառակորդի […]

Սենսացիաներ պետք չէ ակնկալել. քաղաքագետ

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը գտնում է, որ բոլոր երկրների նկատմամբ Ռուսաստանը միշտ էլ «մահակի ու բլիթի» քաղաքականություն է վարել ու վարում, այդպես է վարվում նաև հիմա: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: «Օրինակ ռուսական քաղաքական վերնախավից Լեոնտևը շատ կոպիտ էր արտահայտվել, սա տրամադրությունների արդյունք էր, չկար արգելք Հայաստանի մասին վատ կամ լավ խոսելու,  սակայն […]

Առողջապահության նորանաշանակ նախարարը ներողություն է խնդրում

Առողջապահության նախարարն անդրադարձել է քննադատություններին Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջի գրառումները և տարբեր հարթակներում հնչեցրած հայտարարությունները տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են դարձել: Լինելով ակտիվ սոցիալական ցանցերում և անտարբեր չլինելով առողջապահական ոլորտում իրականացվող ծրագրերին՝ Արսեն Թորոսյանը մշապես իր դիրքորոշումն ու մտահոգություններն է հայտնել: Սակայն վերջին օրերին որոշ արտահայտություններ, համացանցում ներկայացվելով համատեքստից դուրս,  թյուրըմբռման տեղիք են […]

Առողջապահության նախարարի աթեիզմն ինչ է մասոնների ֆոնին

Ժամանակ չեղավ,  Բայց դե՝ անդրադառնամ, բոլոր դեպքերում էսս թեմային․ -Առողջապահության նախարարի աթեիզմի ֆոնին․ -Էն որ երեսունյոթամյա <<քաղաքացին>> փորձել էր կտրել Մայր Տաճարի գմբեթե մետաղյա խաչը․ -Տեղը դնել մետաղյա վարդը․․ Ասե՞մ, թե հասկացաք․․․ -Նյու-խաչագողը պարզ խաչագող չի, փաստորեն․․․ -Այո․․․ Վարդը՝ մասոնական ամենահայտնի՝ ռոզենկրեյսերների սիմոլն է․․․  Այո, <<դելո տոնկոյե>>․․․ Հ․Գ․ Ի դեպ․ Ռուսաստանում Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը եւ […]

Փաշինյանն այս հարցում միանգամայն ճիշտ է. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Վիգեն Սարգսյանին

Հակաճառելով Հայաստանի` որպես Ղարաբաղյան հակամարտության կողմի մասին օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքին, պաշտպանության պաշտոնաթող նախարար Վիգեն Սարգսյանն ասել է հետևյալը. «Երեք օր առաջ, մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետը Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ հայտնեց մի շարք դիրքորոշումներ, որոնք, ըստ իս, կարող են վտանգավոր լինել: … Վարչապետը հայտարարել է, որ կտրուկ շրջադարձեր չեն լինելու արտաքին քաղաքականության բնագավառում, […]

4-րդ կարգի քաղցկեղն էլ կյանքի վերջ չի. Էմմիի հուզիչ գրառումը՝ Նադեժդա Սարգսյանին

Երգչուհի Էմմին մայրերի օրվա առիթով շնորհավորել է Նադեժդա Սարգսյանին` հուզիչ գրառում կատարելով. «Երևի Աստված ինձ շատ է սիրում, որ հենց դու ես իմ մայրը: Այդքան ուժեղ, բարի, գեղեցիկ, մարդասեր , ուրախ, պայքարող, սիրող և սիրվող: Քեզ խնդրում եմ, ապրիր հենց ինձ համար! պայքարիր ու հաղթահարիր: Դժվարությունը քեզ համար չի! 4-րդ կարգի քաղցկեղն էլ կյանքի վերջ չի»:  

Նոր ոճ, մոտեցում, փիլիսոփայություն, կուլտուրա…Վարչապետը` նախարարներին

Կիրակի տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նորանշանակ նախարարների հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, վարչապետը  նախարարներին շնորհավորել է նրանց կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ և նշել. «Խնդրում եմ ձեզ հենց այսօրվանից անցնել աշխատանքի, ծանոթանալ ընթացիկ վիճակին, որպեսզի ընդհանրապես ժամանակ չկորցնենք, որովհետև կան օպերատիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է ժամ առաջ լուծել: Մեր աշխատանքի տրամաբանությունը և փիլիսոփայությունը պետք […]

Կադրային ջարդ չի սպասվում. Սփյուռքի նախարարը բացել է փակագծերը

«Փոփոխություններ լինելու են, որովհետեւ իշխանափոխության հիմքում նաեւ քաղաքական սենրդափոխության հարցն է եղել, բայց կադրային ջարդ չի սպասվում»,-այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Սփյուռքի նորանշանակ նախարար  Մխիթար Հայրապետյանը: Նախարարը մասնավորապես նշել է. «Թե որ կոնկրետ պաշտոններում կլինեն փոփոխություններ եւ առաջիկայում կլինեն, թե ոչ, դա կորոշվի միայն նախարարության աշխատակիցների հետ մեր պատկերացումները, տեսլականները հասկանալուց հետո: […]

Սերժի ժամանակ ու Սերժից հետո

Այս օրերին էմոցիոնալ բարձր ֆոնի ներքո բազմիցս առիթներ եղան բախվելու տարատեսակ դրսեւորումների: Արդեն ներկայացրել ենք մտավորականների եւ գործիչների, որոնք ընդամենը օրեր առաջ դիֆերմաբներ էին ձոնում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին եւ իշխանափոխության ալիքի տակ բոլորովին այլ կերպարով են հանդես գալիս: Հանրային տիրություն քննարկվում է եւս մեկ նման կերպարանափոխություն:    Հայաստանի նախկին (1998-1999) վարչապետ Արմեն Դարբինյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի