Աշխատանքից ազատվել են երկու փոխոստիկանապետերը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով աշխատանքից ազատել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին եւ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանին: Հունան Պողոսյանն ազատվել է նաեւ ոստիկանությունում ծառայությունից: