14 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2018

Հրատապ կերպով կանխում են սակավաջրությունը

Սակավաջրության ռիսկերի կանխման հրատապ միջոցառումների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար 2018 թվականի մարտի 20-ին կայացած խորհրդակցության ժամանակ տեղի ունեցած քննարկումների արդյունքում կայացված որոշմամբ անհրաժեշտ է մինչև ոռոգման շրջանի սկիզբը ձեռք բերել թվով 20 շարժական պոմպ: Նախագիծը ներկայացված է կառավարության այսօրվա նիստում` չզեկուցվող հարցերի շրջանակներում: «ՀՀ տարածքում առաջացող ժամանակավոր մակերևութային ջրերը հնարավոր չէ արդյունավետ կառավարել, քանի […]

Փաշինյանի արարքներում ինչ-որ խաղ կա, որը շատերին է անհանգստացնում. 168 Ժամ

«Փաշինյանին կարելի է շնորհավորել փոքրիկ տեխնոլոգիական հրաշք իրագործելու համար»,- ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ԱԺ-ում վարչապետի ընտրություններին և երևանյան փողոցներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած թավշյա հեղափոխության գործողություններին: Նա նշեց, որ խորհրդարանում այսօր տեղի ունեցավ այն, ինչ որոշված էր վաղուց, և այն, ինչ շատերն արդեն հասկացել էին: Այսինքն, […]

Ոստիկանությունը շարունակելու է բերման ենթարկել իրավախախտումներ թույլ տվող անձանց. Աշոտ Ահարոնյան

Ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ «Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի […]

Որքան կդիմանա Սերժ Սարգսյանը. Առավոտ

Aravot.am-ը «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանին խնդրեց մեկնաբանել՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի եւ ընդդիմության շարժումը կարելի պարտված համարել, քանի որ չհաջողեցին հասնել իրենց հաջողած նպատակին՝ Սերժ Սարգսյանի ընտրության չկայանալուն:  «Ընդհանուր առմամբ ինձ համար մի փոքր զարմանալի էր, որ վերջին օրերին շարժումը մտավ այն հունի մեջ, որի մեջ եղել են նախկինում […]

Լատվիայի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լատվիայի Սաեյման 2-րդ ընթերցմամբ վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Բալթյան երկրներում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը: «Էստոնիայից հետո Լատվիան Եվրոմիության երկրորդ երկիրն է, որը վավերացնում է այս պայմանագիրը։ Շնորհակալ եմ Սաեյմայի բոլոր խմբակցություններին, Լատվիայի ԱԳՆ-ին, մեր բարեկամներին»,-գրել է նա:

Փաշինյանը ուզում է սուջուխ գնել

«Իմ Քայլը» շարժման ցուցարարները «Փեթակ» առևտրի կենտրոնի տարածքում են: Այստեղ լարված իրավիճակ է, քանի որ ոստիկանները վանկարկում են, որ առևտրականները միանան իրենց, իսկ ոստիկանները շրջափակել են կենտրոնի մուտքն ու չեն թողնում Նիկոլ Փաշինյանին ու ցուցարարներին մուտք գործել:  Նշենք, որ այսօր առավոտից ցուցարարները շրջափակել էին Կառավարության 3 մասնաշենքը: Ոստիկանները կարողացել էին բացել շենքի մուտքերը, այդ ընթացքում […]

Ահազանգ. զգուշացեք պաղպաղակ գնելիս. Ժողովուրդ

ՀՀ ՍԱՊԾ-ն Կոտայքի մարզի Առինջ գյուղում պաղպաղակի արտադրու­թյամբ զբաղվող «Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվում իրա­կանացված վերահսկողության ընթաց­քում հայտնաբերել էր ժամկետանց բուսայուղային սփրեդ: Ոչնչացվել էր ժամկետանց հումքը, նաեւ մինչեւ լա­բորատոր փորձաքննության արդյունք­ներն ունենալը, կասեցրել պատրաստի արտադրանքի իրացումը: «Զյունիկ» եւ «Ձողիկ» պաղպաղակ­ներից կատարված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ երկու տե­սակներն էլ ունեն մանրէաբանական անհամապատասխանություններ՝ ԱՑԽՄ, եւ ստաֆիլակոկ ցուցնիշներ: […]

Փաշինյանն իր կողմակիցների հետ մտավ «Սուրմալու» տոնավաճառ. իրավիճակը լարված է

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները երթով Արշակունյաց պողոտայից մտան «Սուրմալու» տոնավաճառ: Նրանք վանկարկում են «գործադուլ»: Փաշինյանը հայտարարեց, որ այնքան քիչ է առեւտուրը, որ առանց այդ էլ գործադուլի մեջ եք: Այնուհետեւ ցուցարարները հասան «Փոթակ» տոնավաճառին, որի մուտքը ոստիկանները փակել էին, սակայն ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ճեղքեցին ոստիկանների շղթան […]

Ոստիկանները Մաշտոցի պողոտայում անկարգություն կատարողի են հայտնաբերել

Քիչ առաջ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Մ. Ռ.-ն, որը կասկածվում է ապրիլի 17-ին, ժամը 23-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում կատարված անկարգությունների մեջ: Մ. Ռ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: Նախաքննությունը շարունակվում է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի