16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Հրատապ կերպով կանխում են սակավաջրությունը

Սակավաջրության ռիսկերի կանխման հրատապ միջոցառումների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար 2018 թվականի մարտի 20-ին կայացած խորհրդակցության ժամանակ տեղի ունեցած քննարկումների արդյունքում կայացված որոշմամբ անհրաժեշտ է մինչև ոռոգման շրջանի սկիզբը ձեռք բերել թվով 20 շարժական պոմպ: Նախագիծը ներկայացված է կառավարության այսօրվա նիստում` չզեկուցվող հարցերի շրջանակներում: «ՀՀ տարածքում առաջացող ժամանակավոր մակերևութային ջրերը հնարավոր չէ արդյունավետ կառավարել, քանի որ կոլեկտորադրենաժային ոչ բոլոր ցանցերում են առկա ստացիոնար պոմպակայաններ, հետևաբար, առաջացող մակերևութային ջրերը ոչ միշտ է հնարավոր օգտագործել: Այսպիսով, անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել թվով 20 շարժական պոմպ»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Ըստ նախագծի` ոռոգման համակարգերի անխափան շահագործում, ջրի պահանջարկի ապահովում, որը մեր հանրապետության պետական քաղաքականության գերակայություններից է։ «Շարժական պոմպերի ձեռքբերումը ոռոգման շրջանի սկզբում նպատակ ունի առավել արդյունավետ օգտագործել ժամանակավոր ձևավորվող մակերևույթային ջրահոսքերը, որոնք դուրս են գոյություն ունեցող ոռոգման համակարգերը սնող ավազաններից: Նշված պոմպերը նախատեսվում է տեղադրել նաև կոլեկտորադրենաժային ցանցի այն հատվածներում, որտեղ բացակայում են ստացիոնար պոմպակայանները:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ