29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2018

Հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 26-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Կոմիտասի պող. 27, 27/1, 33, 33Ա, 35, 35Ա շենքերը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Հաղթանակ 1, 3, 4, 5, 6, 7 փողոցները, Տիչինայի 2, 3 նրբանցքները, Անդրանիկի փ. 83, 85, […]

Ինչու էին հոսպիտալացրել Շառլ Ազնավուրին

Նախօրեին Սանկտ Պետերբուրգում վատացել էր հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրի վիճակը։ Նա հոսպիտալացվել էր։ Այժմ, սակայն, բժիշկների մոտ նրա առողջական վիճակը մտավախություն չի առաջացնում: Այս մասին հայտնել են հանրահայտ երգչի շրջապատից, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մաեստրոյի մեջքն էր բռնվել, ուստի ստիպված էին համերգը չեղյալ համարել,- ասել է գործակալության ֆրանսիացի զրուցակիցը: – Բժիշկները հետազոտում են կատարել: Մեզ ասել […]

Հանդիպել են Փաշինյանն ու Ծառուկյանը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում են ունեցել ապրիլի 25-ին: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ արծարծել են ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: «Քննարկեցինք ստեղծված ներքաղաքական վիճակը և հնարավոր լուծումները։ Քննարկումները կշարունակվեն»,- գրել է Փաշինյանը: ԲՀԿ-ն ապրիլի […]

Ծառուկյանը կտապալի Կարեն Կարապետյանին. Ժամանակ

Երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համաժողովրդական շարժմանը միացել է ոչ միայն հայտարա­րությամբ, այլ նաեւ գործողություններով, ինչը շատ մեծ հան­րային ոգետրություն առաջաց­րեց: Հանրապետության հրապարակ իջան ոչ միայն «Ծառուկյան» դաշինք խորհրդարանա­կան խմբակցության ներկայացուցիչները, որոնք սկսեցին հայտարարել, որ բավարար է եւս մեկ վճռորոշ հարված հասց­նել ռեժիմին, եւ այն կհանձնվի: Փաստորեն, կարող ենք արձա­նագրել, որ եթե […]

ՀՀԿ-ն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց. հանդիպել են

Ապրիլի 25-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Հանդիպման առաջին մասին ներկա էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ՀՀԿ խմբակցության անդամներին ավելի մանրամասն ներկայացրեց իր հրաժարականի պատճառները և խոսեց Ազգային ժողովում աշխատելու տարբեր ձևաչափերի մասին` հորդորելով ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին […]

Ճշմարտություն, որի մասին լռում են. ամերիկացի տեխնոլոգը՝ Հայաստան եկող վտանգից /տեսանյութ/

Ներկայացնում ենք Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի 2015թ. փետրվարի 27-ի հրապարակումը՝ Ճշմարտություն, որի մասին լռում են խորագրով:    Պոլ Կրեյգ Ռոբերտս – ամերիկյան տնտեսագետ, քաղաքական և տնտեսական մեկնաբան: Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, հանրապետական, ԱՄՆ Նախագահ Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմի տնտեսական քաղաքականության հարցերով ֆինանսների նախարարի /1981-1982թթ./ նախկին օգնական: ԱՄՆ-ում Պոլ Կրեյգ Ռոբերտսը համարվում է ռեյգանական տնտեսական հրաշքի գլխավոր ճարտարապետներից մեկը, […]

Ոստիկանության պետի խոսքը բացարձակապես քաղաքական չէր․ պարզաբանում

Այսօր հանրահավաքի ընթացքում փորձ է արվել յուրովի մեկնաբանությամբ քաղաքականացնել ՀՀ ոստիկանության պետի խոսքը հանրությանն ու ոստիկանությանը: Հայտնում ենք, որ ոստիկանության պետի խոսքը բացարձակապես քաղաքական չէր, այլ պետության կայունությամբ մտահոգ, հասարակական կարգի պահպանման պատասխանատու, պետականության և քաղաքացու իրավունքների պաշտպան համակարգի ղեկավարի խոսք:

«Նիկոլը երկրորդ անգամ ա գնում քաղաքական շանտաժի»

«Նիկոլը երկրորդ անգամ ա գնում քաղաքական շանտաժի ու դա կատարում ա, կոպիտ ասած, 60.000 ՀՀ քաղաքացիների հաշվին։ Իր մամուլի ասուլիսից էլ ակնհայտ ա դառնում, որ պետական քաղաքական գործիչ չէ, առավել ևս՝ դիվանագետ։ Հետևաբար հարց է առաջանում՝ ինչու՞ միանձնյա հռչակել ինքն իրեն երկրի ղեկավարի պաշտոնում, եթե կան, ենթադրենք, քաղաքական դաշտում այլք, թեկուզ իր համախոհներից, որոնք օբյեկտիվորեն […]

Արմեն Սարգսյանն ու Նուրսուլթան Նազարբաեւը հեռախոսազրույց են ունեցել

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախաստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: Քննարկվել են հայ-ղազախական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Ղազախստանի նախագահը մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նախագահները համակարծիք են եղել, որ առկա խնդիրները պետք է լուծվեն օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի