26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2018

Հարյուր տարվա ընտրություն

Մի քանի օրից ՀՀ ԱԺ–ն ընտրելու է Հայաստանի վարչապետին՝ երկրի փաստացի ղեկավարին։ Նոր սահմանադրությամբ, նոր ընտրական համակարգով, նոր մթնոլորտում, նոր հարցերով։ Նոր համակարգն արդեն իրականություն է՝ իր մի շարք հնարավոր բացերով ու անակնկալներով, որոնց կարող ենք ծանոթանալ միայն ընթացքում։ Այնուամենայնիվ, այս համակարգն էլ միայն մեկ փուլն է մեր պետության՝ 100 տարվա ընթացքում անցած ընտրական պատմության։ […]

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2017 թվականի տարեկան հաղորդումը

Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2018թ․ մարտի 31-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանիհաստատությունը հրապարակել է 2017թ. գործունեության, ինչպես նաև Արցախում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասինտարեկան հաղորդումը: Փաստաթղթում ներկայացվել են տեղեկություններ Արցախում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ընդհանուր վիճակի, առանձին ոլորտներումմարդու իրավունքների խախտումների, արձանագրված խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ, ինչպես նաև առաջարկություններ՝ ուղղված մարդուիրավունքների երաշխավորման մակարդակի բարձրացմանը: 2017թ․-ին Պաշտպանի աշխատակազմը 150 անձանցից ստացել է 119 դիմում, որից 55-ը՝ գրավոր, 64-ը՝ բանավոր: Դիմումների և դիմումատուների քանակականտարբերությունը պայմանավորված է կոլեկտիվ դիմումներ ստանալու փաստով: 2017թ․ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը շարունակել է ուղղված լինել Արցախում մարդու իրավունքների և ազատություններիերաշխավորմանը, կանխարգելիչ բնույթի միջոցառումների իրականացմանը, հանրության շրջանում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, Արցախի քաղաքացիական հասարակության կառույցների, ԱՀ հանրային իշխանության մարմինների, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի ևմիջազգային գործընկերների հետ համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանը: Հաղորդմամբ Պաշտպանը իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրել ԱՀ օրենսդրության մեջ և իրավակիրառական պրակտիկայում առկա որոշակի խնդիրներիվրա (արդար դատաքննության իրավունքի, սեփականության իրավունքի, անձնական ազատության իրավունքի և այլ ոլորտներում)՝ հանդես գալով համապատասխանառաջարկություններով մատնանշված խնդիրների կարգավորման վերաբերյալ, ի թիվս այլոց, հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանիիրավաբանությունը։ Պաշտպանի հաստատությունը պատրաստակամություն է հայտնում արձանագրված և ցանկացած այլ ընդհանրական խնդիրների լուծման նպատակով ակտիվորենգործակցել ինչպես ԱՀ պետական իրավասու մարմինների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ: 2017թ․ ընթացքում Պաշտպանը շարունակել է ակտիվ համագործակցությունը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, Սփյուռքի մի շարք կառույցների, միջազգայինգործընկերների հետ: Այդ տեսանկյունից, հատկանշական են Պաշտպանի միջազգային այցերը և հանդիպումները ԱՄՆ-ում, Բելգիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հունգարիայում և Ռումինիայում, որոնց ընթացքում Ռ.Մելիքյանը գործուն քայլեր է կատարել միջազգային կապերի ձևավորման և առկա կապերի ամրապնդման, Արցախիքաղաքացիների իրավունքներին առնչվող հիմնախնդիրների բարձրաձայնման և 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից իրագործված վայրագությունների վերաբերյալ ԱՀՄԻՊ զեկույցների հանրայնացման ու միջազգայնացման ուղղությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի 2017թ. տարեկան հաղորդմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Հավանական է՝ ամռանն իշխանությունները հայտարարեն, որ ջուր չկա, ջրամբարները դատարկ են․ բնապահպան

Մեր մոլորակում կլիմայական փոփոխությունները գլոբալ են։ Թեև որոշ հայ գիտնականներ պնդում են՝ այդ ամենը Հայաստանի վրա առայժմ չի ազդի, այնուամենայնիվ այդ տեսակետները միանշանակ չեն, քանի որ որոշակի փոփոխություններ արդեն իսկ ակնհայտ են․ այսօր այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը: «Այս տարի ձմեռը ոչ այնքան ցուրտ եղավ։ Հայաստանի համար սա կրիտիկական […]

Խորհուրդ կտամ իմ գործընկերներին ավելի քիչ կենտրոնանալ Ս. Սարգսյանի ցանկությունների վրա. Փաշինյանը՝ Մարուքյանի հոդվածից

«Մենք կգնահատենք իրավիճակը և իրավիճակին համարժեք գործողություններ կկատարենք»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ «Իմ քայլը» նախաձեռնության մասնակից Նիկոլ Փաշինյանը: Նախաձեռնության անդամները Սպիտակից ուղջորվում են Վանաձոր, քայլերթը շարունակվելու է, ապրիլ 13-ին 18:30-ին հասնելու են Ազատության հրապարակ: «Մարդկանց ցանկացած թվի դեպքում մենք մեր պատկերացումներն ունենք: Մեր քայլն ուղղված է քաղաքացիների ինքնավստահությունն ու ինքնագնահատականը […]

«Ապրիլին զենքի պակաս չի եղել, տարածքներ չեն հանձնվել…»/տեսանյութ/

«Եկեք երկու բան տարբերակենք, քանի որ բավականին լուրջ ուսումնասիրություններ են արվել ապրիլյան պատերազմի բացթողումների շուրջ: Ապրիլյան պատերազմից  անմիջապես հետո եղան պաշտոնաթողություններ, սակայն պատերազմի որոշակի խնդիրների հետ կապված կոնկրետ  մեղավորներ մատնանշելը չի կարող համապատասխանել իրականությանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չպատժվեցին ապրիլյան պատերազմի մեղավորները, ասաց  ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Իսագուլյանը պնդում […]

Ստարտափների հարկային արտոնությունները`որպես ՏՏ բիզնեսի խթան (Տեսանյութ)

«ՏՏ ոլորտին պետական աջակցության մասին» օրենքն ընդունվել է 2014 թվականի վերջին: Համաձայն օրենքի` ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունները կարող են օգտվել հարկային արտոնություններից: Անցած տարվանից հավաստագրի տրամադրման գործառույթն անցել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը։ Միայն 2017թ-ին 281 ստարտափ այդպիսի հավաստագիր է ստացել։ Դրանցից շատերն այսօր ակտիվ գործում են, ընդլայնվում ու իրենց պրոդուկտներն ու […]

Ադրբեջանցիների ախորժակը միշտ էլ բաց է եղել

Վերջին շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբաև հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, ընդհուպ մինչև ՀՀ մայրաքաղաքը գրավելու տենչերով։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով այս թեմայի մասին՝ հետազույզ Վովա Վարդանովն ասաց՝  Ալիևը երևանի մասին խոսում է դեռ 2007-ից, այնպես որ՝ նրա կողմից հնչած՝ նմանատիպ  հայտարարություններն, ըստ էության, նորություն չեն: Ըստ Վարդանովի   ոչ թե  Ապրիլյան պատերազմն է  […]

Ապրիլի 4–ին «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 4–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվի ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: ԹԵՄԱ՝ քառօրյա պատերազմից երկու տարի անց. դասեր. հետեւանքներ: Ապրիլի 4–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: ԹԵՄԱ ՝ «Մանրածախ առևտրի մենաշնորհացման միտումները ՀՀ-ում» վերջին հետազոտությունների արդյունքները. ռիսկերն ու միտումները:

Հարկավոր է զարկ տալ ռազմարդյունաբերությանը

Հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ հատկապես Ապրիլյան պատերազմից հետո մենք պիտի հստակ գիտակցենք՝ պետք է հզորանանք․ այլ տարբերակ չկա։ «Ամենակարևոր զինատեսակները՝ գոնե ավտոմատ կամ և նման զինատեսակներ, պետք է ունենանք մեր ռազմարդյունաբերությունում։ Մեր ամեն զինվորի կյանքը կարևոր է: Մեր երեխաների նկատմամբ այդքան անփույթ լինել չէր կարելի, իսկ եթե այդպես է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի