06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հավանական է՝ ամռանն իշխանությունները հայտարարեն, որ ջուր չկա, ջրամբարները դատարկ են․ բնապահպան

Մեր մոլորակում կլիմայական փոփոխությունները գլոբալ են։ Թեև որոշ հայ գիտնականներ պնդում են՝ այդ ամենը Հայաստանի վրա առայժմ չի ազդի, այնուամենայնիվ այդ տեսակետները միանշանակ չեն, քանի որ որոշակի փոփոխություններ արդեն իսկ ակնհայտ են․ այսօր այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:

«Այս տարի ձմեռը ոչ այնքան ցուրտ եղավ։ Հայաստանի համար սա կրիտիկական վիճակ է: Մեր երկրում կլիման տարեցտարի ավելի չորային է դառնում։ Ամռանը կզգանք դրա ազդեցությունը, երբ իշխանությունները կհայտարարեն, որ ջուր չկա, ջրամբարները դատարկ են»:
Սիլվա Ադամյանը նշում է, որ կլիմայական փոփոխություններն, իհարկե, ազդում են նաև կենդանական աշխարհի վրա։

«Արագիլները կլիմայական փոփոխությունների ապացույցն են․ նրանց մի մասը Հայաստանից չի էլ չվում տաք երկրներ։ Իսկ սա նշանակում է, որ ջերմությունն այնքան է բարձրացել, որ չեն ուզում չվել», – ասաց բնապահպանը։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ