Հարկադրել է բժշկի կողմից նշանակված հոգեմետ դեղորայքը ստանալ միայն ապօրինի վարձատրություն տալուց հետո
ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ չարաշահումների մի շարք դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի մասնագետ Մելիք Ասրյանը դատապարտյալից շորթման եղանակով ստացել է ապօրինի վարձատրություն` վերջինիս հասանելիք հոգեմետ դեղորայքը ժամանակին տրամադրելու համար: Այսպես, Մելիք Ասրյանը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում […]