25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Երկրորդ նախագահն այլեւս ոչինչ չի կարող անել»

Ինչպես հայտնի է, մարտի սկզբին խորհրդարանում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ Մարտի մեկի դեպքերի վերբերյալ։ Ավելին ՝ կարծիքներ կնչեցին, որ ՀՀԿ-ականներն իրենց սլաքներն ուղղում են դեպի Ռոբերտ Քոչարյանը․ ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը հայտարարեց՝ ինքը և՛ տասը տարի առաջ, և՛ այսօր կարծում է ՝ Մարտի մեկի գործով հարկավոր էր հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին։

Հայաստանյան քաղաքական դաշտում կարծիքներ տարածվեցին այն մասին, որ սա յուրահատուկ մեսիջ է՝ ուղղված Քոչարյանին, որպեսզի նա ապրիլյան քաղաքական գործընթացների ժամանակահատվածում քաղաքականապես չակտիվանա։ Քոչարյանը կարծես թե, առայժմ ոչ մի ակտիվություն չի ցուցաբերում։

Henaran.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նախ հետադարձ այացքով անդրադարձավ մարտիմեկյան քննարկումներին․ քաղտեխնոլոգն ասաց՝ հանրապետականները կողմ եղան այս քննարկմանը եւ անգամ կողմ քվեարկեցին այդ բանաձեւի ընդունմանը և դա ուներ երկու պատճառ՝ առաջին պատճառն այն է, որ Մարտի մեկի թեման այլեւս ակտուալ չէ․ դա ակտուալ էր մի չորս կամ հինգ տարի առաջ, երկրորդ՝ Մարտի մեկը չի կարող այս կամ այն կերպ օգտագործվել ինչ-որ ընդդիմադիր կողմից՝ իրենց հարվածելու համար։

«Ինչ վերաբերվում է երկրորդ նախագահին, ապա գիտե՞ք, երկրորդ նախագահին մեսիջ ուղարկելու համար պարտադիր չէ, որ հանրապետական այս կամ այն պատգամավոր ինչ-որ հարցազրույց տա, մեկն ինչ-որ խոսք ասի։ Մեսիջներ ուղարկելու բազմաթիվ ավելի կարեւոր ճանապարհներ կան, եւ եթե գործող իշխանությանը կամ նախագահին պետք լինի մեսիջ ուղարկել, ինքը ոչ միայն մեսիջ կուղարկի, այլեւ անհրաժեշտ գործողություններ կիրականացնի, որովհետեւ փաստացի գոյություն չունեցող իրավապահ համակարգը գտնվում է իր տոլոլ վերահսկողության տակ։

Երկրորդ նախագահն այլեւս ոչինչ չի կարող անել։ Եթե գործող նախագահը որոշել է դառնալ վարչապետ, այստեղ նրան այլեւս ոչ ոք չի կարող խանգարել՝ ո’չ հասարակությունը, առավել եւս, ո’չ էլ երկրորդ նախագահը», – եզրափակեց քաղտեխնոլոգը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ