Սևանա լճից ջրառ կկատարվի
Կառավարության այսօրվա նիստում Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արսեն Հարությունյանը ներկայացրել է «Ոռոգման նպատակով 2018 թվականին Սևանա լճից ջրառի մասին» որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ: Ըստ նախագծի` Սևան-Հրազդան էներգետիկ-ոռոգման համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2018թ. ոռոգման շրջանում, մարտի 5-ի դրությամբ, ջրօգտագործողների կողմից ներկայացված […]