12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2018

Ավտոերթ դեպի Ծաղկաձոր. Փաշինյանը հայտարարեց

«Ստուգել շչակները, լիցքավորել մեքենաները և ընթանալ դեպի Ծաղկաձոր` «Ոսկե պալատ»,-Ֆրանսիայի հրապարակում գտնվող ցուցարարներինքիչ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը հայտնեց, որ գնալու են Ծաղկաձոր և փորձելուն են խաթարել ՀՀԿ խորհրդի նիստը, որտեղ պետք է պաշտոնապես հայտարարվի Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածու լինելու մասին: Ավելի ուշ ` Ազատության հրապարակում կհրավիրվի հանրահավաք:

«Հաղթանակը սարերի հետևում չէ». Վոլոդյա Ավետիսյան/տեսանյութ/

«Հաղթանակը սարերի հետևում չէ ու շատ մոտ է, ուղղակի պետք է միասնական լինենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ով արդեն 24 օր Ազատության հապարակում շուրջօրյա նստացույց է իրականացնում և պայքարում, որ Սերժ Սարգսյանը վարչապետ չընտրվի: Մանրամասները` տեսանյութում:

Թրամփը Սիրիային հարվածներ հասցնելու որոշում է կայացրել /տեսանյութ/

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշում է կայացրել Սիրիայում «կետային հարվածներ» սկսել՝  պատասխան Սիրիայի Դումա քաղաքում ենթադրաբար քիմիական հարձակում գործելու: «Ես հրամայեցի ԱՄՆ զինված ուժերին սկսել կետային հարվածներն այն օբյեկտներին, որոնք առնչություն ունեն Սիրիայի բռնապետ Բաշար Ասադի քիմիական զենքի հետ»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը։  ԱՄՆ-ն Սիրիայի դեմ հարվածներ է սկսվել Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-15-ը կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:     Երևան քաղաքում՝ […]

Սերժ Սարգսյանը միակը չէ. քաղտեխնոլոգ /տեսանյութ/

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Սերժ Սարգսյանն է Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորը: «Երկար տարիների կյանք բոլորին, բայց Աստված մի արասցե կյանք է անցնում է, ասենք ծերացել է այդ մարդը, հետո՞…Հայաստանը պետք է կործանվի: Իմ կարծիքով սա ամենասխալ թեզերից մեկն է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Քոչարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Նախկին փոխնախարարը փաստաբանի քննություն հանձնողների թվում է. Հրապարակ

«Մեր տեղեկություններով` օրերս ավարտվել են Փաստաբանական դպրոցի գարնան որակավորման քննությունները: Քննություններին հաջորդում է փաստաբանի որակավորում եւ արտոնագիր ստանալու գործընթացը: Այս տարի փաստաբանի qննություն հանձնողների թվում են արդարադատության նախկին փոխնախարար (2014 թ․ հուլիսից մինչեւ սեպտեմբեր) Արտյոմ Գեղամյանը, նաեւ մի նախկին փաստաբան՝ Նարինե Մկրտչյանը, ում արտոնագիրն ավելի վաղ դադարեցվել էր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թեժ ապրիլի շահառուները. Ժամանակ

«Ապրիլը թեժ է ստացվում, և 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո կարծես թե վերջնականապես է ներգազրկված քաղաքական դաշտը վե­րադառնում է ակտիվության փուլին, որը սակայն բավակա­նին անորոշ է թե´ իր հեռանկա­րով, թե´ օրակարգով: Խոսքը Եր­կարաժամկետ հեռանկարի և օրակարգի մասին է, որը հայկական ընդդիմադիր քաղաքակա­նության Աքիլլեսյան գարշա­պարն է եղել ու, կարծես թե, շա­րունակում է մնալ այդպիսին: Այլ կերպ […]

Ազգային ժողովում լուրջ քայլեր են ձեռնարկվում.Ժողովուրդ

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ անվտանգության աշխատակիցները սկսել են առանձնակի խստությամբ ստուգել խորհրդարանի բակ մտնող պատգամավորական մեքե­նաները: Ինչպես հայտնի է` ԱԺ բակ մե­քենաներով կարող են մուտք գործել ԱԺ նախագահը, փոխնախագահները, ԱԺ հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները և անձինք, որոնց օրենքով սահմանված կարգով ԱԺ աշխատակազմը թույլտվու­թյուն է տվել: Եվ ահա, մեր տեղեկու­թյուններով, ԱԺ մուտք գործող բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված