31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թեժ ապրիլի շահառուները. Ժամանակ

«Ապրիլը թեժ է ստացվում, և 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո կարծես թե վերջնականապես է ներգազրկված քաղաքական դաշտը վե­րադառնում է ակտիվության փուլին, որը սակայն բավակա­նին անորոշ է թե´ իր հեռանկա­րով, թե´ օրակարգով: Խոսքը Եր­կարաժամկետ հեռանկարի և օրակարգի մասին է, որը հայկական ընդդիմադիր քաղաքակա­նության Աքիլլեսյան գարշա­պարն է եղել ու, կարծես թե, շա­րունակում է մնալ այդպիսին: Այլ կերպ ասած՝ քաղաքական դաշ­տի, ընդդիմադիր դաշտի ակտի­վության մասին խոսակցությու­նը դեռևս մնում է, քանի դեռ շա­րունակում են բաց լինել հարցե­րը, որոնք եթե նախորդ ակտի­վացումների դեպքում սովորա­բար տրվում էին պոստֆակտում, ապա այժմ տրվում են ակ­տիվացումից առաջ կամ առն­վազն դրան զուգահեռ:

Առայժմ նկատելի է, որ իրավապահների, ոստիկանության հետ դեմ առ դեմ կանգնելուց բացի, այլ իրավիճակ ու քայլ չի նշմար­վում:

Այդ պարագայում մնում է երկու տարբերակ՝ կա´մ բախվել իշխանության ուժին ու նահան­ջել, կա´մ ստեղծել իրավիճակ, երբ ոստիկանությունը պարզա­պես կհրաժարվի ուժ կիրառել և, այսպես ասած, կանցնի հանրու­թյան կողմը: Բայց դրա համար անհրաժեշտ է տասնյակ, իսկ գուցե հարյուր հազարավոր քա­ղաքացիների կայուն ներկայու­թյունը հրապարակում: Կայուն ներկայությունը, անշուշտ, չունի միայն հստակ ֆիզիկական իմաստ կամ նշանակություն: Կայուն ներկայությունը ամենից կարևոր մասով նշանակում է առնվազն միջնաժամկետ ապագայի տեսլական, ընդ որում՝ ոչ միայն ոստիկանության, այլ նաև ընդհանրապես պետական կառավարման հա­մակարգի տարբեր առանցքա­յին սեգմենտների համար, որոնք սովորաբար կազմել են իշխանության վարչահրամայա­կան ուժը:

Բայց այդ մասշտաբի բազմու­թյուն հավաքելու համար, որին էլ, այսպես ասած, կզիջի և կմի­անա վարչահրամայական մե­խանիզմի հիմնական մասը, այդպիսով իրականություն դարձնելով իշխանափոխությունը, նախ պետք է կայուն միջնաժամկետ հեռանկարների տեսլական մատուցել հասա­րակությանը` չաշխատելով մի­այն մեկ անձից կամ թեկուզ ամբողջ համակարգից  եղած դժգոհության վրա:  Եթե այդ դժգոհության վրա ընդդիմադիր արդյունավետ պայքար չէր ծավալվել նախկինում, երբ բազմազան և խայտաբղետ չէր տեղեկատվական դաշտը, ու հան­րությունը կողմնորոշվում էր, այսպես ասած, իշխանության աղբյուրներին կա´մ հավատա­լով, կա´մ չհավատալով: Իսկ, որպես կանոն, չէին հավա­տում, հազիվ թե ներկա­յիս տեղեկատվական խայտաբ­ղետության ու բազմազանու­թյան պայմաններում հնարա­վոր լինի զուտ դժգոհության վրա կառուցել այդպիսի պայ­քար: Առավել ևս, որ ակնհայտ է մի բան` ինչ-ինչ, բայց տեղեկատվատեխնոլոգիական հար­թությունում արդյունավետ աշ­խատանքի հմտություն իշխա­նությունը ձեռք է բերել բավա­կանին շոշափելի կերպով: Կայուն միջնաժամկետ տեսլա­կան չկա նաև հենց դժգոհ հան­րության համար, որն ինքն էլ տեսել ու համոզվել է, որ միայն, այս­պես ասած, բացասական «քվե­արկությունը» ելք չէ, և անհրա­ժեշտ է ավելին:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ