11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2018

«Չենք կարող ստանձնել ընթացիկ պարտավորություն, որ հիմա բարձրացնում ենք աշխատավարձը»

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին հիշեցրեց նրա՝ ավելի վաղ արված հայտարարություններից մեկը: Ըստ Միրզոյանի՝ վարչապետն ասել է, որ կան անպատասխանատու հայտարարություններ անող քաղաքական ուժեր, իսկ ՀՀԿ-ն ու իր ղեկավարած գործադիր մարմինը պատասխանատվությամբ հայտարարում են, որ իրենց առջծ դրված ծրագիրը, որում 2018 –ին բազիսային աշխատավարձերն ու թոշակները բարձրացվելու […]

«Հայաստանը մերժում է բռնությունը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մարտի 21-ին ընդունել է Կոլումբիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Խորխե Ալբերտո Բարանտես Ուլլոային: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանն անդրադարձել է հայ-կոլումբիական հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես խորհրդարանական համագործակցության խթանմանը: Այս համատեքստում կարեւորել է միջխորհրդարանական հարթակներում երկխոսության ակտիվացմանն ուղղված աշխատանքների իրականացումը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ […]

Դանակահարություն հացկերույթի ժամանակ ծագած վիճաբանության ընթացքում

Մարտի 20-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ստացել 1971 թ. ծնված Արսեն Մ.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է «Վոտխոզ» կոչվող վայրում՝ պատ շարելու ժամանակ ամրանի վրա ընկնելու հետևանքով:  Նյութերի նախապատրաստման ընթացքում բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 20.00-ին, […]

Հայաստանը Թուրքմենստանի և Իրանի հետ քննարկում է գազի այլընտրանքային ներկրման հնարավորությունները

«Հայաստանը Թուրքմենստանի և Իրանի հետ քննարկում է գազի այլընտրանքային ներկրման հնարավորությունները, բայց դեռևս մրցունակ առաջարկ չի ստացել»,-այս հայտարարությունն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում արեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Դիտարկմանը, որ տեսակետ կա, թե խնդիրը քաղաքական հարթության մեջ է, քանի որ ՌԴ-ին ՀՀ-ն չի կարող հակադրվել, նախարարը պատասխանեց. «Վստահաբար կարող եմ […]

Սեռական բնույթի հանցագործություններից տուժած անչափահասների գերակշիռ մասը 14-16 տարեկան երեխաներն են, ամենափոքրը՝ 4 տարեկան

ՀՀ քննչական կոմիտեում այսօր՝ մարտի 21-ին, տեղի է ունեցել գիտագործնական միջազգային կոնֆերանս՝ «Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով։ Կոնֆերանսին մասնակցել են ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչները` ՌԴ ՔԿ նախագահի տեղակալ Ելենա Լեոնենկոյի գլխավորությամբ, Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահի տեղակալ Ալեքսանդր Զվյագինցևը, Հռոմի զինվորական դատախազ Մարկո Դե Պաուլիսը և այլ հյուրեր։ Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը […]

Բայց դրա քննարկում եղե՞լ է, որ ասեմ՝ պատրաստ եմ, թե չէ. վարչապետը՝ փոխվարչապետի պաշտոնից

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Լիբանանում գործատուների հետ հանդիպման ժամանակ խոսում էր ՀՀ-ում ներդրումներից, սակայն Հայաստանում գործարարների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչները հարցազրույցներ են տալիս ու հայտարարում, որ փոքր ու միջին ձեռնարկությունները շնչահեղձ են լինում, մահանում են: Մարուքյանը նշեց, որ նույնիսկ դեպք կա միջազգային դատարանում՝ ՀՀ-ում […]

Օդերեւութաբանները կանխատեսում են

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, ցերեկը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 22-ին, 23-ին, 24-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Մարտի 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 […]

Ամենամրցունակը ռուսական գազն է. Շարմազանով

«Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելիս «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նկատեց, թե գաղտնիք չէ, որ երկրի տնտեսական հիմնասյուններից մեկը էներգետիկ անկախ և կայուն մթնոլորտ ունենալն է: Նա ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանից հետաքրքրվեց, թե հաշվի առնելով տարածաշրջանի առաձնահատկությունը՝ ՀՀ-ն Իրանի հետ ինչ նոր գազաֆիկացման ծրագրեր ունի: Նախարարը պատասխանեց, թե այսօր գործող […]

Նախագահի մոտ կայացած խորհրդակցությանը քննարկվել է Հայաստանի 2018-2030թթ. թվային փոխակերպման օրակարգը

Հանրապետության Նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2018-2030թթ.» շրջանակային փաստաթղթի և դրանից բխող 2018 թվականի գործողությունների ծրագրի վերաբերյալ: Վարչապետի, «Թվային Հայաստան» հիմնադրամի, «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ «Թվային Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքների հետ միասին Նախագահին ներկայացվել են թվային փոխակերպման հիմնական սկզբունքները և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի