11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2018

Կրքերը թեժանում են. ուշագրավ բացահայտումներ. Ժամանակ

 Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց դեռեւս ամիսներ առաջ խմբի կողմից ծրագրված է եղել բանակային զորամասի գրավման գործողություն, որտեղ ավելի մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք կար: Իշխանությունները տեղյակ էին այդ ծրագրին եւ պատրաստ վնասազերծել հարձակվողներին: Սակայն երբ խմբի անդամները մոտեցել են զորամասի տարածքին, մուտքի մոտ կանգնած է […]

Հայ պատգամավորը Ստամբուլում «Եվա» ֆիլմն արգելելու հարցը բարձրացրել է մեջլիսում

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ) ընտրված հայ պատգամավոր Սելինա Դողանը մեջլիսում բարձրացրել է իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի ցուցադրությունն արգելելու հարցը: Դողանը մեջլիսի ղեկավարությանն է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղված գրավոր հարցում՝ հետաքրքրվելով ֆիլմի ցուցադրումն արգելելու պատճառների մասին: Հայ պատգամավորը շեշտել է, որ «Եվա» ֆիլմը պետք է ցուցադրվեր Ստամբուլում անցկացվող «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնի […]

Աստված իմ, տալիս եմ Քեզ իմ սիրտը

« Տեր իմ Հիսուս,  ես չեմ ուզում, որ որևէ մի բան բաժանի իմ սիրտը Քո Սրտից.  չեմ ուզում, որ ինչ որ մի բան գտնվի իմ սրտում, եթե այն ամբողջովին չի գտնվում Քո Սրտում։  Ամեն բան, որ Դու կամենում ես, ես կամենում եմ.  ամեն բան, որ Դու ցանկանում ես, ես ցանկանում եմ։  Աստված իմ, տալիս եմ […]

Սպասում են համախմբման. նստացույց հայտարարած ազատամարտիկին «պատժե՞լ են»/տեսանյութ/

«Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ  Վոլոդյա Ավետիսյանն ու իր գաղափարակից ընկերներն Ազատության հրապարակում նստացույց են հայտարարել։ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ նստացույցի մասնակից, ազատամարտիկ Յուրի Աթոյանին հեռացրել են աշխատանքից ու եղել  է պահանջ, որ նա վերադառնա Գյումրի: Մանրամասները` տեսանյութում:

Հայ-վրացական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա․ Վրաստանում ՀՀ դեսպան

Սամցխե-Ջավախք կատարած այցի երրորդ օրը՝ մարտի 21-ին, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Նինոծմինդայի հայ համայնքի հետ։   Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում հնչեցին հայ համայնքին հետաքրքրող բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին գյուղատնտեսությանը, կրթությանը, շրջանի սոցիալ-տնտեսական հարցերին։   Վրաստանում ՀՀ դեսպանն, անդրադառնալով ջավախահայության շրջանում վրացերենի ուսումնառության մակարդակին, կոչ արեց, որպեսզի հայ համայնքը մեծ […]

«Կարծեմ ողջ տարին խոսում ենք զոռբաների դեմ պայքարելու եւ նրանց դեմն առնելու մասին». լրագրողը դեռ կբացահայտի

2018 թվականի  մարտի 15-ին,  ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր  քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։ 2018 թվականի մարտի 15-ին Արարատի մարզային քննչական վարչությունում դատախազությունից ստացվել է «Fnews.am» տեղեկատվական հարթակում հրապարակված հոդվածն առ այն, որ լրագրող Գայանե Զարգարյանն Արարատի մարզի Կանաչուտ գյուղում  նկարահանումներ իրականացնելիս ենթարկվել է հետապնդման։ Նույն օրը ձեռնարկվել […]

«Տղուս խփել են տապորով, դանակով` 7-8 տեղով, քրքրել են…». սարսափելի իրավիճակ դատարանում/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր` մարտի 21-ին միջադեպ է տեղի ունեցել։ Դահլիճներից մեկից աղմկելով ու անեծքներ հնչեցնելով  դուրս վազեց մի կին։ Նրան հետևեցին տղամարդիկ: Բոլորն էլ ծայրահեղ լարված ու զայրացած վիճակում էին: Կինը հայտնեց, որ 2 տարի առաջ սպանել են որդուն, ով 7 ամսական բալիկի հայր էր: «Տղուս խփել են տապորով, դանակով` 7-8 տեղով, […]

Արայիկ Հարությունյանն Ավստրալիայի Սենատում հանդիպել է սենատորների հետ

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին հյուրընկալվել է այդ երկրի Սենատում և հանդիպելմի շարք սենատորների հետ: Ա. Հարությունյանը հանդիպել է Ավստրալիայի Կանաչների կուսակցության անդամ, սենատոր Ջանեթ Ռայսին և Ավստրալիայի աշխատավորական կուսակցության անդամ Քրիստինա Քենելին: Պետնախարարը նախ շնորհակալություն է հայտնել Կանաչների կուսակցությանը՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու կապակցությամբ և այդ առթիվփոխանցել է Արցախի իշխանությունների շնորհակալական նամակը՝ ուղղված կուսակցության նախագահ Ռիչարդ Դի Նատալին: Սենատորների խնդրանքով՝ Ա. Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում ընթացող ժողովրդավարական գործընթացների և ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրիկարգավորման ջանքերի ներկա փուլի մասին: «Մենք ի սկզբանե ընտրել ենք պետության կառուցման և կայացման ժողովրդավարական ուղին և այդ ճանապարհին կարևոր հանգրվանի ենք հասել: Այսօր Արցախի Հանրապետությունումհարգվում են մարդու իրավունքներն ու ազատությունները, և տնտեսական գործունեության բոլոր ձևերը պաշտպանված են օրենքով»,- նշել է Ա. Հարությունյանը: Անդրադառնալով բանակցային գործընթացի ներկա փուլին՝ պետական նախարարն ընդգծել է, որ հակամարտության մյուս կողմի՝ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառովհիմնախնդիրը շարունակում է չկարգավորված մնալ: Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանություններն ոչ միայն խոչընդոտում են բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնմանը, շարունակում են նաև պարբերաբար սադրիչ գործողություններ իրականացնել սահմանին՝ սպառնալիք հանդիսանալով Արցախի բնակչության անվտանգության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ բարեկամական կապերի ստեղծման և Ավստրալիայի Սենատում այդ ուղղությամբ աշխատանքների ակտիվացման հետ կապված միշարք հարցեր: Սենատորների առաջարկով՝ Ա. Հարությունյանը ներկա է գտնվել նաև Սենատի լիագումար նիստի աշխատանքներին: Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի աջակցությամբ: Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանին այցի ընթացքում ուղեկցում էին Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Ավստրալիայի Հայ Դատիհանձնախմբի պատասխանատուներ:

Անաչառ և օբյեկտիվ որոշում կկայացվի

ՀՀ առողջապահության  նախարարությունում այսօր կայացել է  Հայաստանի Հանրապետությունում ինֆեկցիոն ծառայության ոլորտի բժշկական օգնությունն ու ծառայությունն առավել արդյունավետ դարձնելու և կանոնակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին քննարկումը։ Նման ձևաչափով խնդրի դիտարկման առիթը հանդիսացել է Արմենիկում դեղով հիվանդների բուժման արդյունավետության բարձրացումը։ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ հաջորդ հանդիպման ժամանակ ծրագրի ղեկավարները կներկայացնեն տարեկան 188 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի