25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Կարծեմ ողջ տարին խոսում ենք զոռբաների դեմ պայքարելու եւ նրանց դեմն առնելու մասին». լրագրողը դեռ կբացահայտի

2018 թվականի  մարտի 15-ին,  ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր  քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։

2018 թվականի մարտի 15-ին Արարատի մարզային քննչական վարչությունում դատախազությունից ստացվել է «Fnews.am» տեղեկատվական հարթակում հրապարակված հոդվածն առ այն, որ լրագրող Գայանե Զարգարյանն Արարատի մարզի Կանաչուտ գյուղում  նկարահանումներ իրականացնելիս ենթարկվել է հետապնդման։ Նույն օրը ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ հոդվածում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, լրագրողը հրավիրվել է քննչական վարչություն։ Նյութերի նախապատրաստման ընթացքում լրագրողը պնդել է հոդվածում նշված հանգամանքները և հայտնել, որ Կանաչուտ համայնքում գտնվող՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայումս ԱԺ պատգամավոր Ա.Սարգսյանին պատկանող տունը նկարահանելիս խոչընդոտվել է իր մասնագիտական գործունեությունը։ Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ մարտի 16-ին Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։ Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, քննության առարկա դարձվել միջադեպին առնչվող տեսագրությունները։

Պարզելու  համար, թե այս պահի դրությամբ, ի՞նչ տեղաշարժ կա մարտի 15-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված, Henaran.am-ի թղթակիցը մեկնաբանություն խնդրեց ՀՀ Քննչական Կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանից, ով մեզ հետ զրույցում ասաց.

«Մենք արդեն հայտարարություն ենք տարածել` գործը գտնվում է նախաքննության փուլում: Մանրամասների մասին տեղեկատվություն կտրվի ավելի ուշ: Այս պահին ավելին ասել չեմ կարող»,-նշեց Սոնա Տռուզյանը:

Մենք փորձեցինք ստանալ նաեւ Fnews.am էլ օրաթերթի հիմնադիր, լրագրող Գայանե   Զարգարյանի մեկնաբանությունը, ով մեզ հետ զրույցում ասաց.

«Հավանաբար տեղյակ եք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, մարտի 16-ին Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Իսկ այս պահին  գործը դեռ նախաքննության փուլում է, եւ  նախաքննության գաղտնիությունից ելնելով  մանրամասներ հայտնել չեմ կարող»,-նկատեց Գայանե Զարգարյանը:

Հարցին` հավանաբար տեղյակ եք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, մարտի 16-ին Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ու գործում առկա ինչ մանրամասներ կցանկանայիք հրապարակել, հնչեց հեևյալ պատասխանը/

 «Այս պահին, դեռ վաղ է, որեւէ գնահատական հնչեցնել, քանի որ նախաքննության ավարտից հետո միայն, կարող  եմ  հստակ կարծիք հայտնել,  թե ինչքանով է օբյեկտիվ եւ անաչառ քննություն իրականացվել»:

Նշենք, որ լրագրող Գայանե Զարգարյանը, սույն քրեական գործով ճանաչվել է որպես տուժող:

Այն   հարցին էլ, թե լրագրողը  վճռակա՞ն է տրամադրված, այս միջադեպի բոլոր մանրամասները ջրի երես հանելու հետ կապված, եւ արդյ՞ոք այս գործի շրջանակներում եղել ե՞ն ճնշման փորձեր թե ոչ, Զարգարյանը հակադարձեց.

«Ինձ չեն կարող ճնշել՝ իրենց հեռավոր երազներում անգամ: Ես իմ տեսակը չեմ կարող փոխել ոչ մի պարագայում: Ես  մարտական եմ տրամադրված, եւ իմ իրավունքները պաշտպանելու եմ  մինչեւ վերջ: Կարծեմ ողջ տարին խոսում ենք զոռբաների դեմ պայքարելու եւ նրանց դեմն առնելու մասին, խնդրեմ՝  լայն դաշտ է բացվել, տեսնենք, որ կառույցի ուժը կպատի՝ սանձելու զոռբաներին, ու կապը կտրածներին:Ուրախ կլինեմ, եթե  իրավապահ մարմինները՝ խոսքից գործի անցնեն եւ իրական մեղավորներին ենթարկեն պատասխանատվության:Վերջապես առաջին անգամը չէ, որ Սարգսյանների ուրախ գերդաստանը նման սկանդալային միջադեպերի կիզակետում է հայտնվում: Մի քանի տարի առաջ  էլ, Ալիկ Սարգսյանի անվան փողոցում գտնվող այդ առանձնատունը նկարահանելիս կարծեմ ծեծկռտուք մեջ էր ընկել հայտնի լրագրողներից մեկը, ով այդ առթիվ մամուլով համապատասխան հայատարություն էր տարածել: Ինչքան էլ, որ ՀՀ նախկին ոստիկանապետը հետագայում հանդես եկավ հերքման արարողությամբ…Ակնհայտ է մի բան. Սարգսյանների դինաստիայի վարքաբանությունը  տարիների ընթացքում չի  փոխվել, եւ կարծես թե փոխվելու միտում էլ չունի:Ի՞նչ է Ալիկ Սարգսյանի անվան պետական փողոցը,Սարգսյանների սեփականությունն է՞, որ   այնտեղ ոտք դնելուիրավունք պետք է ունենային  մեծ ու փոքր Ալիկականները:Թե նրանց թվում է՞՝Ալիկ Սարգսյանի անվան փողոց մուտք գործելու համար, պետք է մուտքի «վիզա» հանել՝ նոր մտնել այդ տարածք, որպեսզի Սարգսյանների թագաժառանգը մարդկանց մեքենաների վրա չհարձակվի ու հետո էլ չհետապնդի՝չգիտակցելով, որ իր արկածների պատճառով, մարդիկ կարող են հատուցել կյանքով:Իսկ առհասարակ, ուրիշներին մեղադրելու եւ փնովելու փոխարեն, Սարգսյանները ճիշտ կանեն զբաղվեն իրենց զավակների դաստիարակությամբ՝ հասարակություն բաց թողնելուց առաջ»,-մեկնաբանեց լրագրողը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ