Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ապագայում որտեղ էլ լինի, շարունակելու է հաճույքով աշխատել Հանրային խորհրդի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ: Ընդլայնված կազմով հանդիպմանը, խորհրդի անդամներից բացի, ներկա են եղել խորհրդակցական այդ մարմնի ոլորտային հանձնաժողովների, ենթահանձնաժողովների և տարածքային կառույցների ներկայացուցիչներ: Նկատի առնելով, որ առաջիկայում լրանում են Հանրային խորհրդի գործունեության, ինչպես նաև Հանրապետության Նախագահի՝ Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների ժամկետները, և այդ առումով սա Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին […]