09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2018

Թող փորձեն վերցնել, բայց իշխանությունը փողոցում ընկած չէ. Ա. Վարդանյան

Նոր գերագույն մարմին է ընտրվել, որը երեկ նիստ է կայացրել, այն բաղկացած է 9 անդամից, իսկ ԳՄ ներկայացուցիչ է ընտրվել Արսեն Համբարձումյանը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:Նա նշեց, որ վերջին օրենսդրական կարգավորումներով գրեթե ավարտվեցին սահմանադրական բարեփոխումների համար անհրաժեշտ փոփոխությունները: Անդրադառնալով հարցին, թե ինչպես է ՀՅԴ-ը վերաբերում նախագահ Սերժ […]

Շիրակի մարզի քամու հետևանքները. արտակարգ իրավիճակ

Շիրակի մարզպետարանում մարզային իշխանությունների, Արտակարգ իրավիճակների նախարարության, էլցանցի տեղի պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցել արտակարգ խորհրդակցություն մարտի 24-ի ուժգին քամու պատճառած վնասի չափը ճշտելու նպատակով։ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ասաց․ «Մարզպետարանում հերթապահություն էր սահմանված մինչև ժամը 22.30-ի սահմանները, երբ քամին կտրվեց, սկսվեց անձրև, գտնվել ենք օպերատիվ կապի մեջ թե՛ արտակարգ իրավիճակների նախարարության, և թե՛ նաև էլեկտրացանցի […]

Սերժ Սարգսյանը ցավակցել է Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կեմերովոյի շրջանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան պատճառ է դարձել: Հանրապետության Նախագահն անկեղծ և խորին ցավակցություններ է հայտնել ՌԴ նախագահին և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խնդրելով զոհվածների բարեկամներին ու մերձավորներին փոխանցել կարեկցանքի և զորակցության խոսքեր, իսկ […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, մարտի 24-ից 28-ը Ժնեւում (Շվեյցարիա) մասնակցում է Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքներին: Վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Հանդիպումը կայացել է գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ: Քննարկվել են Միության աշխատանքների ընթացքին, դրանց արդյունավետության բարձրացման ուղիներին, […]

Մահացել է «Եվրատեսիլի» առաջին հաղթող Լիզ Ասիան (տեսանյութ)

Ցյուրիխում 94 տարեկանում կյանքից հեռացել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին հաղթող Լիզ Ասիան: Մրցույթի կազմակերպիչները երգչուհուն համարում են «Եվրատեսիլի» առաջին լեդի»: Նա Refrain երգով հաղթող էր ճանաչվել 1956թ.՝ Լուգանոյում: Հաջորդ տարի Ասիան զբաղեցրել էր 8-րդ տեղը, իսկ 1958-ին՝ Giorgio երգով երկրորդ տեղը: Հաթելուց հետո նա աջակցել էր եվրոպական մրցույթի նախաձեռնությունը և հաջողությունների այլ բեմերում: 2005-ին […]

«Սերժ Սարգսյանն առաջիկայում չի էլ հնչեցնելու ժառանգորդի անունը»

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը գտնում է, որ  ՀՀԿ-ականների համար գերխնդիր է դարձել նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը, սակայն նախագահի հայտարարության մեջ այլ կարևոր կետեր էլ կային: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Այդ կարևոր կետերից մեկը ներիշխանական ժառանգորդի հարցն է: «Սերժ Սարգսյանը, բնականաբար, խոսում էր իշխանության ներսից […]

Ո՞վ է «Սասնա ծռերի» գործով դատավորը

«Սասնա ծռեր» խմբի  11 անդամների առանձնացված մասով գործով, որը քննվում էր Արթուր Օհանյանի նախագահությամբ, նոր դատավոր է նշանակվել. գործը մակագրվել է Արշակ Վարդանյանին: Վերջինս Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրի դատավորներից է: Հիշեցնենք, որ Արթուր Օհանյանը քննում էր «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, […]

Ապրիլին հետաքրքիր իրադարձություններ են սպասվում

«Չէի ցանկանա մեկնաբանել մեր երկրում  խորհրդարանական համակարգի՝ հնարավոր կայացման կամ չկայացման հարցը։ Բայց, կարծում եմ՝ ապրիլին որոշակի հետաքրքիր իրադարձություններ կարող են տեղի  ունենալ», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կանի առավելագույնը՝ իրավական պետության ստեղծման և, առհասարակ,   մեր քաղաքացիների  արժանապատիվ ապրելու պահանջը  ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի