Ապրիլին հետաքրքիր իրադարձություններ են սպասվում
«Չէի ցանկանա մեկնաբանել մեր երկրում խորհրդարանական համակարգի՝ հնարավոր կայացման կամ չկայացման հարցը։ Բայց, կարծում եմ՝ ապրիլին որոշակի հետաքրքիր իրադարձություններ կարող են տեղի ունենալ», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կանի առավելագույնը՝ իրավական պետության ստեղծման և, առհասարակ, մեր քաղաքացիների արժանապատիվ ապրելու պահանջը ի կատար ածելու համար։
«Մենք շատ ակտիվ ենք լինելու այս շրջանում։ Մենք արդեն նշել ենք՝ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը մեզ համար անընդունելի է, և մենք դրա դեմ, միանշանակ, պայքար մղելու ենք», – եզրափակեց Տիգրան Ավինյանը։