06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ո՞վ է «Սասնա ծռերի» գործով դատավորը

«Սասնա ծռեր» խմբի  11 անդամների առանձնացված մասով գործով, որը քննվում էր Արթուր Օհանյանի նախագահությամբ, նոր դատավոր է նշանակվել. գործը մակագրվել է Արշակ Վարդանյանին: Վերջինս Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրի դատավորներից է:

Հիշեցնենք, որ Արթուր Օհանյանը քննում էր «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի առանձնացված մասով գործը։

Մարտի 14-ին, սակայն, Արթուր Օհանյանի լիազորությունները դադարեցվել էին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ