Քալիֆորնիայի օրենսդիր մարմնում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման մասին բանաձեւ է ներկայացվել
Քալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Լորա Ֆրիդմանը նահանգային օրենսդիր մարմնի նիստում, մարտի 26-ին ներկայացրել է թիվ 37 միացյալ բանաձեւը, որը 2018 թվականի ապրիլի 24-ը հռչակում է «Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի ոգեկոչման օր», հաղորդում է «Ասպարեզը»: Ֆրիդմանին այս հարցում զորակցել են Քալիֆորնիայի օրենսդիր մարմնի հայկական համախմբման անդամներ Ադրին Նազարյանը, պատգամավորներ Սքաթ Ուիլքը եւ Էնթոնի Պորտանտինոն։ Ֆրիդմանը […]