Ավտովթար Նոր-գեղի-Կարենիս ավտոճանապարհին
Մարտի 28-ին, ժամը 02:21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել քարակույտում. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նոր-գեղի-Կարենիս ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Subaru» մակնիշի 35 QT 638 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ ծնված 1989 թ. Լ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածելով քարերին՝ արգելափակվել քարակույտում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդին և ուղևոր՝ 1997 թ. ծնված Ա. Գ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:
Մյուս ուղևոր՝ 1994 թ. ծնված Ռ. Մ.-ը տեղափոխվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, սակայն վերջինս հրաժարվել է բուժօգնությունից և վերադարձել դեպքի վայր, այնուհետև ժամը 03:30-ին՝ կրկին հոսպիտալացվել է «Արմենիա ՀԲԿ», որտեղ, ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս է գրվել:
Փրկարարներն հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն մինչ գազի բալոնի պարպվելը: