26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Այդ անձնավորված շահերն, իհարկե, հաղթանակի դեպքում էլ ի հայտ են գալու»

 

Քաղաքական գործիչ Սոս Գիմիշյանը համաձայն է, որ եթե նույնիսկ իշխանափոխություն լինի, ներկայիս ընդդիմադիրները գան իշխանության, ի հայտ են գալու այն խնդիրները, որոնք կային օրինակ Հայ ազգային կոնգրեսի դաշինքների մեջ: Henaran.am-ի հարցին ի պատասխան, թե վախ չկա, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատում, «Քաղաքացիական պայմանագրում» ընդգրկված անձինք, որոնք ժամանակին հենց նույն ՀԱԿ-ի անդամ էին, այն լքեցին, առանձնացան, հիմա էլ ՀԱԿ_ի հետ են նույնիսկ բանակցություններ վարում, հետո նորից տարաձայնություններ ունենան, Գիմիշյանն ասաց.

«Ասում են՝ կարմիր կովը կաշին չի փոխում: Այդ անձնավորված շահերն, իհարկե, հաղթանակի դեպքում էլ ի հայտ են գալու, բայց հույս ունեմ, որ կյանքը, տարիները իմաստնություն ու փորձ են բերում:

Հակասությունները որ եղան ՀԱԿ-ում՝  ընտրել փողը, թե ժողովորդին, արդյունքը գիտենք: Ցավոք սրտի, եղավ այն, ինչ որ եղավ, ու դա անվստահություն առաջացրեց նաև բոլոր ուժերի նկատմամբ: Ի վերջո, ունենք այսօրվա վիճակը, բայց ամեն դեպքում պետք է պայքարել,  պետք է անել առավելագույնը, ինչ մենք կարող ենք, որովհետև ամենավերջին հույսը մնում է Աստված, կարող է նաև հրաշք տեղի ունենալ Հայաստանում, մի նոր որակ որակ, մի նոր ուժ լինի»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» քաղաքական շարժում է սկսելու ընդդեմ նախագահի վարչապետության, իսկ «Հանուն Հայաստան պետության» ճակատը արդեն հանրահավաքներ է անցկացնում: Վերջիններս բանակցում են նաև ՀԱԿ-ի հետ, «Ժառանգության» անդամներն են ճակատի կազմում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ