14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Ոչ թե լացել, այլ հեկեկալ եմ ուզում․ Պուտինը՝ Կեմերովոյի ողբերգության մասին /տեսանյութ/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այդքան երեխաների մահվան մասին մտքից ցանկանում է ոչ թե լաց լինել, այլ հեկեկալ։

«Առաջին զգացողությունս, որ լսում եմ այդքան երեխայի մահվան մասին, այն է, որ ոչ թե լացել, այլ հեկեկալ եմ ուզում»,- ասել է Պուտինը։

Նա հրահանգել է համապատասխան մարմիններին մանրակրկիտ ուսումնասիրել յուրաքանչյուր պատասխանատուի վարքագիծը՝ հրդեհի բոլոր մեղավորներին պարզելու եւ պատժելու համար։

Նա կրկին իր խորին ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին։

Հիշեցնենք, որ Կեմերովոյի «Զիմնայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի արդյունքում 64 հոգի է մահացել, մեծ մասը՝ երեխաներ։

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ