26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռազմական ոստիկանությամբ ՌԴ-ն կարող է փորձել կանխել հայաստանցիների օգնությունն Արցախին (տեսանյութ)

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ այն, որ ռուսական «Ռիա Նովոստին» է հաղորել այն մասին, որ Ռուսաստանը որոշում է ընդունել Հայաստան ուղարկել իր ռազմաբազան, կարելի է համարել պաշտոնական դիրքորոշում: «Նրանք փորձում են հայկական տարածք ուղարկել ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց նա:

Այստեղ քաղաքագետը մի քանի հարց է բարձրացնում: «Մենք արդյոք տեղյա՞կ էինք այդ որոշման մասին, թե՞ դա ռուսական միակողմանի որոշում էր, մեր իշխանությունները գիտեի՞ն, թե՞ մեզ պես «Ռիա Նովոստիից» իմացան: 95 թ-ին ստորագրված ռազմաբազայի վերաբերյալ պայմանագիրը պարունակո՞ւմ է հնարավորություն բերել այստեղ ռազմական ոստիկանության, թե՞ ոչ, թե՞ մենք նոր պայմանագիր ենք պատրաստվում ստորագրել: Մենք պարտավոր ենք բոլո այդ հարցերը բարձրաձայնել»,-նշեց նա:

Ըստ քաղաքագետի՝ սա կապված է Ղարաբաղի հարցի հետ: «Այո, Ռուսաստանն ուժեղացնում է  այստեղ իր ազդեցությունը: Թող 1000 զինվոր ուղարկեն, դա նախատեսված է պայմանագրով, ու դա Հայաստանում դժգոհություն չի առաջացնի:

Վերջին ժամանակներս Հայաստան եկան Կասաչովը, Զատուլինը, բերեցին մի հետաքրքրիր մեսիջ, որ Ռուսաստանը եզրակացություններ արեց: Այո, ես համաձայն եմ, Ռուսաստանը նախորդ տարվա ապրիլին հասկացավ, որ ՀՀ-ում միայն իշխանության հետ գործ ունենալը բավարար չէ. Հայաստանի հասարակությունը  գործոն է Ղարաբաղի հարցով, լրջագույն գործոն է, որը Ռուսաստանի ուզած սցենարը կարող է խափանել, և եթե վաղը սկսվի պրոցես, այստեղից չկարողանանք գնալ այնտեղ, մինչև փորձենք հասնել, պատնեշ կդնեն:

 Այդ վտանգը կա, ու դրա հավանականությունը շատ բարձր է»:

Ստեփան Գրիգորյանի համար ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Թուրքիայի դերն օրեցօր աճում է Ռուսաստանի համար, քանի որ ՌԴ-ն ու Թուրքիան իզոլացվում են աշխարհում, և միայն Թուրքիան էր, որ միջամտեց ու դատապարտեց Ռուսաստանի դիվանագետների արտաքսումը եվրոպական երկրներից: «Եվ ես չեմ բացառում, որ Թուրքիան կասի՝ ստիպեք հայերին զիջումների գնալ, ու նաև սրա հետ կապված կարող է լինել ռազմական ոստիկանության տեղեկայումն այստեղ»,-նկատեց նա:

Վերջինս չի կարծում՝ իշխանության համաձայնություն կա այս հարցում, բայց փոքր երկրի իշխանության վրա ճնշում գործադրելը շատ հեշտ է: «Ես այսօր չեմ տեսնում դավաճանական քայլեր իշխանության կողմից, բայց ուշադրություն եմ հրավիրում իշխանություններին այս վարկածի վրա: Ադրբեջանի կողմից քայլեր կարող են սկսվել մայիսի կողմից, և այն, որ մենք խոսում ենք այս մասին, անսպասելիության գործոնը դուրս է գալիս: Ակնհայտ է, որ Ալիևը հոկտեմբերի ընտրությունները դրա համար բերեց գարուն»,-եզրափակեց Ստեփան Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ