25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 16, 2018

Լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. մարտի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Կոմիտասի պող. 12, 14, 16, 18, 20, 22, 24, 24/1, 24/2, 24/3, 26, 28, 28Ա, 30 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, թիվ 11 պոլիկլինիկան և հարակից հանրային բաժանորդները, Բաղրամյան պող. […]

«Էդ ի՞նչ արեցիր, ա՛յ անասուն». «Դոդիկների» պատճառով ռազբորկան ավարտվել է դաժան սպանությամբ. Ժամանակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Կարեն Չատիկյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունվարի 11-ին Երևանի Վարդանանց 28 շենքի բակում գտնվող տաղավարում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Կարեն Չատիկյանը դանակով հարվածել է Ռաֆի Մարտիրոսյանին և Վահե Մուրադյանին, ինչի հետևանքով անչափահաս Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է […]

Կանայք կարող են հասնել իրավահավասարության խնդրի լուծմանը. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունքը վստահ է ՝ կանայք իրենց իրավունքների հավասարության հետ կապված՝ կարող են հանրության մտածողությունը փոխել։ Ըստ նրա ՝ գաղտնիք չէ, որ կա խտրական վերաբերմունք, անհավասար մոտեցում, մոնոպոլ մտածողություն, իսկ դա պայմանավորված է ոչ միայն տղամարդկանցով, այլ նաև կանանցով։   Այս մասին իրավապաշտպանը նշեց Henaran.am-ի հետ զրույցում։ «Կանայք կարող են հասնել իրավահավասարության խնդրի լուծմանը։ Նրանք […]

Արմեն Սարգսյանը Նյու-Յորքում հանդիպել է Արևելք-Արևմուտք ինստիտուտ ոչ կառավարական կազմակերպության անդամների հետ

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն Նյու-Յորքում հանդիպում է ունեցել Արևելք-Արևմուտք ինստիտուտ (East-West Institute) ոչ կառավարական կազմակերպության անդամների հետ: Այս մասին հայտնում են Արմեն Սարգսյանի գրասենյակից։  Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Արևելք-Արևմուտք ինստիտուտ կազմակերպությունը հիմնադրվել է 1980 թվականին:  Ներկա փուլում կազմակերպության գործունեության կիզակետում են ժամանակակից մարտահրավերները, որոնք խարխլում են կայունությունը տարբեր աշխարհամասերում: […]

Պատրաստվել պատերազմի, բայց ահա թե ինչպես. Ժամանակ

Հայաստանը պետք է պատրաստ լինի Ադրբեջանի ցանկացած սադրանքի՝ Բաքվի լայնամասշտաբ զորավարժության մասին լրագրողների հարցերին ի պատասխան ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է՝ անկախ այն բանից, թե տվյալ պահին ինչ է անում Ադրբեջանը կամ, առավել ևս, զորավարժություն անո՞ւմ է, թե՞ ոչ: Ադրբեջանի զորավարժությունն ընդհանրապես չի կարող լինել պատերազմի պատրաստվել-չպատրաստվելու ցուցիչ, […]

Ոստիկանական շոու է. ՀՀԿ-ական գյուղապետի կրքերը. Հայկական Ժամանակ

Երեկ հայտնի դարձավ, որ մարտի 12-ին տարօրինակ դեպք է տեղի ունեցել ՌԴ սահմանապահ զորքերի «Երվանդաշատ» ուղեկա­լում. Արմավիրի մարզի Եր­վանդաշատ գյուղի բնա­կիչները խախտել են սահ­մանը որս կատարելու նպատակով:  Մասնավորապես ՀՀ ոստիկանու­թյան հասարակայնության հետ կա­պերի եւ լրատվության վարչությու­նից թերթի հարցին ի պատասխան ասացին, որ ժամը 20:30-ի սահման­ներում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի «Երվանդաշատ» ուղեկալից Ոստիկանու­թյան Բադրամյանի բաժին ահա­զանգ […]

Արցախում զինծառայող է զոհվել

Մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Էդգար Գևորգի Երեմյանը: Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հարուցվել է քրեական գործ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և […]

Սերժ Սարգսյանին կպարտադրե՞ն. Հայկական Ժամանակ

ՀՀԿ-ականները շարունակում են 2018 թվականի վարչա­պետի թեկնածուի անունը չբացահայտել: Սիեւնույն ժա­մանակ նրանք չեն դադարում հայտարարել, որ իրենց համար նախընտրելի թեկնածուն Սերժ Սարգսյանն է, սրա համար բերում բազում բազմապիսի հիմնավորում­ներ: Ոմանք նույնիսկ նշում են, որ կարող են Սարգսյա­նին՝ անկախ իր կամքից, պարտադրել դառնալ վարչա­պետ: Եվ այնուամենայնիվ, շրջանառության մեջ է նաեւ մի վարկած, համաձայն որի՝ վերջին պահին […]

Երիտասարդը սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Հաղթանակ կամրջից. Նա պահանջում է Ծառուկյանին ու քաղաքապետին

Արդեն 1 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Հաղթանակ կամրջի վրա։ Մի երիտասարդ կամրջի վտանգավոր եզրագիծն անցել և սպառնում է ինքնասպան լինել, գրում է shamshyan.com-ը։ Նա պահանջում է, որպեսզի իրեն այցելեն Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը, Մալաթիա Սեբաստիայից ընտրված իրենց պատգամավորը ով, ըստ տեղեկությունների, Սամվել Ալեքսանյանն է, կամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի