Սերժ Սարգսյանին կպարտադրե՞ն. Հայկական Ժամանակ
ՀՀԿ-ականները շարունակում են 2018 թվականի վարչապետի թեկնածուի անունը չբացահայտել: Սիեւնույն ժամանակ նրանք չեն դադարում հայտարարել, որ իրենց համար նախընտրելի թեկնածուն Սերժ Սարգսյանն է, սրա համար բերում բազում բազմապիսի հիմնավորումներ: Ոմանք նույնիսկ նշում են, որ կարող են Սարգսյանին՝ անկախ իր կամքից, պարտադրել դառնալ վարչապետ:
Եվ այնուամենայնիվ, շրջանառության մեջ է նաեւ մի վարկած, համաձայն որի՝ վերջին պահին ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անակնկալ կմատուցի, եւ որպես վարչապետի թեկնածու բոլորովին այլ անուն ազգանուն կհնչի: Սույն վարկածը ավելի քիչ ռեզոնանս է ստանում, եւ ըստ Էության հատուկենտ անուններ են, որ չնչին հավանականությամբ նշվում են որպես հավանական թեկնածուներ: Հիմնականը, թերեւս, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունն է:
Օրեր առաջ «Հայկական ժամանակ»-ը գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, Վիգեն Սարգսյանին խնդրելով պատասխանել հետեւյալ հարցին. «Տեղեկություններ կան, որ Դուք եք ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու ՀՀ վարչապետի պաշտոնում: Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են տեղեկությունները, որ ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն հենց Ձեզ է առաջադրելու»:
ՊՆ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են, որ այս հարցին պատասխանելու համար օրենքով սահմանված կարգով լրացուցիչ ժամանակի կարիք ունեն, իսկ դա օրենքով 30 օրն է:
«[email protected] էլեկտրոնային հասցեով ուղարկված Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար ւրացռւցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ՛ հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»,֊ ասված Է պատասխանում:
30 օրը լրանում է ապրիլի 14-ին, այսինքն հենց այն օրերին, երբ ՀՀԿ-ն պետք է քննարկի եւ հայտարարի, թե ով է լինելու իրենց վարչապետի թեկնածուն:
ՊՆ-ի այս արձագանքը տարօրինակ է: Նախորդ շաբաթ մենք նմանատիպ հարցում էինք արել նաեւ ՀՀ ԱԳՆ, ճշտելու համար՝ իրականությանը համապատասխանում են արդյոք այն տեղեկությունները, որ ՀՀԿ-ն ապրիլին Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանին առաջադրելու Է վարչապետի թեկնածու: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը կայծակնային արագությամբ Հժ-ի հարցումին պատասխանելով’ ասել Էր.
«Այդ հարցի վերաբերյալ լիազորված եմ ասել, որ այն իրականությանը չի համապատասխանում»:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: