25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 16, 2018

Լեռնային Ղարաբաղի հարցը դեռևս արյունահոսող վերք է․ Թուրքիայի վարչապետ

Բաքու մեկնած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպել է Ադրբեջանի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ։ Ասադովի հետ հանդիպման ժամանակ Յըլդըրըմը, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, ասել է. «Լեռնային Ղարաբաղի հարցը դեռևս արյունահոսող վերք է: Անշուշտ օրերից մի օր այս սխալը կշտկվի: Թուրքիան կշարունակի լինել Ադրբեջանի կողքին այդ արդար գործում։ Տարածաշրջանում կայունության պահպանման տեսանկյունից Ադրբեջանը պետք է ուժեղ լինի»,-ասել […]

Կբարեկարգվի մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակի այգին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայցով եղել է Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված այգում, որն առաջիկայում նախատեսվում է վերանորոգել ու բարեկարգել: Ըստ այդմ Երևանի քաղաքապետը տեղում մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ ընդգծելով, որ իրականացվելիք աշխատանքների շրջանակում որպես հիմնական առաջնահերթություն պետք է դիտարկվի հանգստի այս գոտին թե՛ երևանցիների և թե՛ մայրաքաղաքի հյուրերի համար, Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ, […]

«Իմ կարծիքով՝ «Ելք»-ում որևէ տարաձայնություն չկա»

«Ելք»-ը ստեղծել է մի իրավիճակ, երբ, բացի ապագա վարչապետից, խոսում են նաև դաշինքում տիրող իրավիճակի մասին։ Քաղտեխնոլոգիայի տեսանկյունից ամեն ինչ գրագետ է արվում։ Ստեղծվել է քաղաքական նոր օրակարգ, և այդ օրակարգը հավելյալ դիվիդենտներ է բերում դաշինքին։ 1. Նիկոլը ռադիկալ հայտարարություններով դեպի դաշինք է բերում ընդդիմություն փնտրող և սուր քայլերի սպասող ընտողներին։ 2. ԼՀ-ն դաշինքի համար […]

Վարչատարածաքային բարեփոխումները Հայաստանում թևակոխում են ավարտական փուլ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման  նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ներկա է գտնվել Երևանում մարտի 15-16-ն անցկացվող ԵՄ Արևելյան գործընկե­րու­թյա­ն «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» առաջին թեմատիկ պլատֆորմի  «Հանրային կառա­վարման բարեփոխումներ»  պանելի 14-րդ նիստին։ Ողջունելով պլատֆորմի մասնակիցներին`  փոխնախարարը ներկայացրել է Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների փուլերը, դրանց արդյունքում խոշորացված համայնքների քանակը, աշխարհագրությունը և կառուցվածքները, միջազգային […]

Սեֆիլյանի դեմ տրված ցուցմունքները հակասական են

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի  16-ին շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է  լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը: Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով: Հայրապետյանը անդրադարձավ գործով ամբաստանյալ Հովհաննես […]

Ստամբուլի փողոցներից մեկը կվերանվանվի Հրանտ Դինքի անունով

Ստամբուլի Շիշլի շրջանի համայնքային խորհուրդը որոշում է ընդունել շրջանի փողոցներից մեկը վերանվանել Թուրքիայում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի հիմնադիր և խմբագրապետ, 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլում սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի անունով: Որոշում է ընդունվել նաև մեկ փողոց էլ վերանվանել սպանված թուրք լրագրող Ուղուր Մումջուի անունով: Շիշլիի համայնքապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ շրջանի «Ըշըք» փողոցը […]

Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Լիբանանին աջակցությանը նվիրված միջազգային համաժողովին

Մարտի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հռոմում մասնակցեց Լիբանանին աջակցությանը նվիրված բարձրաստիճան միջազգային համաժողովին, որին ներկա էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Արաբական պետությունների Լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ էլ Ղեյտը, չորս տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։ […]

«Սա տնաքանդություն է»

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գազոնների վրա կրպակներ են կառուցվում: Այս մասին ահազանգում է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել է. «Ես կանգնած եմ Մալաթիա թաղամասի Րաֆֆու փողոցի գազոնի վրա ու նկարում եմ գազոնի շարունակության վրա մեծ թափով կառուցվող կրպակների շարքը: Այս կրպակների շինթույլտվությունները տրվել են […]

Եթե «Ելք»-ը փողոց դուրս չգա, բնականաբար, դրանով անուղղակիորեն աջակցում է Սերժ Սարգսյանին

Եթե «Ելք»-ը փողոց դուրս չգա, բնականաբար, դրանով անուղղակիորեն աջակցում է Սերժ Սարգսյանին, այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Հարցին, որ եթե «Ելք»-ը չմիանա «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքային պայքարին, ապա անուղղակիորեն կաջակցի՞ Սերժ Սարգսյանին, ընդդիմադիր գործիչը պատասխանել է. «Բնականաբար, ակնհայտ չի՞, որ եթե դու քաղաքական պրոցեսին ոչ միայն չես մասնակցում, այլ մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի