25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 16, 2018

Նախարար Ռոստոմյանը որպես մրցավար կվարի Հայաստանի առաջնության խաղերը

Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության կիսաեզրափակչի խաղերի մրցավարը կլինի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Ռոստոմյանն անձամբ է նման որոշում կայացրել`խուսափելու համար դժգոհություններից, թե առաջնության խաղերի մրցավարները լավ չեն սպասարկում: Մարտի 17-ին կմեկնարկի Ա լիգայի 1/2 եզրափակիչը, որտեղ միմյանց հետ ուժերը կչափեն «Արթիկ»-ՖԻՄԱ (այս հանդիպումը կկայանա 13:00-ին) և «Ուրարտու»-«Արցախ» (19:00-ին) զույգերը: 1/2 եզրափակիչը տեղի […]

Մշակվել է հոգեբուժական կազմակերպություններում մշտադիտարկման ուղեցույց

Հոգեբուժական կազմակերպություններում արդյունավետ մշտադիտարկում (մոնիթորինգ)  իրականացնելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է ուղեցույց։           Այդ ուղեցույցի հիման վրա Պաշտպանի իրավասու ներկայացուցիչները 2017 թվականի ընթացքում մշտադիտարկում են իրականացրել հոգեբուժական կազմակերպություններում։ Առաջիկայում կհրապարակվի մոնիթորինգի արդյունքների մասին «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց   իրավունքների ապահովման վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը։           Ուղեցույցը մշակվել է […]

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը 2016-ի ապրիլին զոհված զիծառայողների ծնողներին բուժօգնության անժամկետ հավաստագրեր է տրամադրում

Երևանի քաղաքապետարանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ շարունակվում է 2016 թվականի ապրիլին ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինառայողների ծնողներին սրտանոթային անվճար հետազոտությունների և բժշկական այլ միջամտությունների համար անժամկետ հավաստագրերի տրամադրման գործընթացը: Ծրագրի 2 փուլերի շրջանակում հավաստագրեր են տրամադրվել և սրտանոթային հիվանդությունների հայտնաբերման ու կանխարգելման առաջնային հետազոտություններ են անցել 40 զոհված զինծառայողների ծնողներ: Բժշկական կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման […]

Անմեղսունակ Հանրայինը երեխուն ու Արամին «ժերտվա տվեց»

Սա երևի վերջին ստատուսս լինի էս թեմայով, ուղղակի ուզում եմ ասել ու կրկնել՝ ներողությունը պիտի Հանրայինը խնդրեր, ոչ թե Արուսն ու Արամը, պիտի ներողություն խնդրեին ստեղծագործական թիմը, մոնտաժողներն ու Հանրայինի անպատասխանատու այլ պաշտոնյաներ, ոչ թե երեխեն։ Չկար, դե, մի տղա, որ խոսեր, ու ստիպված 20 տարեկան աղջկան դեմ տվիք ու «ժերտվա տվիք», իսկ, ըստ երևույթին, […]

Հաց բերողը ապստամբ էր. Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի  16-ին շարունակվեց   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպաններից՝ Տիգրան Եգորյանը խնդրեց իր պաշտպանական ճառը տեղափոխել հաջորդ նիստին: Նիստի ավարտին Ժիրայր Սեֆիլյանը հայատարարեց.»Հաց բերող Արթուր Սարգսյանը միայն հաց բերող չէր, այլ ապստամբ էր: Ապրի հաց բերողը»: Դահլիճը ծափերով արձագանքեց […]

Թուրք գործիչը քուրդ կանանց բռնաբարելը համարում է հոգու պարտք

Ռասիստական տրամադրություններով հայտնի «Հոլանդիայի թուրքական ֆեդերացիա» կազմակերպության գլխավոր քարտուղար  Էրիմ Ուղուրլուն հերթական սկանդալին գրառումն է կատարել «Twitter» միկրոբլոգի իր էջում։ Գրառման մեջ մասնավորապես ասվել է. «Քուրդ կանանց բռնաբարելը հոգու պարտք է։  Ոչ ոք չպետք է դրանից հրաժարվի»։ Թուրքական կազմակերպության գլխավոր քարտուղարի գրառումը մեծ աղմուկ է առաջացրել սոցմեդիայում և բողոքների առիթ դարձել։ Թուրք գործիչը այնուհետև իր էջում պնդել […]

Բաքուն ՀՀ-ն մեկուսացնելու համար ակտիվացնում է «Հարավ-Արևմուտք» միջանցքը

Այսօր Բաքվում կայացած Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի ու Վրաստանի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագիր է ստորագրվել։ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հռչակագիրը կընդլայնի քառակողմ համագործակցությունը ենթառակուցվածքային, տրանսպորտի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։ Նա հավելել է, որ հաջորդ քառակողմ ֆորմատով հանդիպումը կայանալու է Վրաստանում։ Ադրբեջանը ցանկանում է իր երկու հարևաններին` Վրաստանին ու Իրանին […]

Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 19-ին ժամը 10։00-18։00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 6-րդ զանգվածի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

«Սեֆիլյանը այդ պատճառով չէր հասկանում Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի  16-ին շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է  լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը: Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով: Տիգրան Հայրապետյանը նշեց, որ Ժիրայր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի