14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Հաց բերողը ապստամբ էր. Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի  16-ին շարունակվեց   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպաններից՝ Տիգրան Եգորյանը խնդրեց իր պաշտպանական ճառը տեղափոխել հաջորդ նիստին:

Նիստի ավարտին Ժիրայր Սեֆիլյանը հայատարարեց.»Հաց բերող Արթուր Սարգսյանը միայն հաց բերող չէր, այլ ապստամբ էր: Ապրի հաց բերողը»:

Դահլիճը ծափերով արձագանքեց հայտարարությանը:

Արդեն հայտնել ենք, որ  մեղադրող-դատախազը Սեֆիլյանի համար պահանջել է   11 տարվա ազատազրուկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ