26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոստիկանական շոու է. ՀՀԿ-ական գյուղապետի կրքերը. Հայկական Ժամանակ

Երեկ հայտնի դարձավ, որ մարտի 12-ին տարօրինակ դեպք է տեղի ունեցել ՌԴ սահմանապահ զորքերի «Երվանդաշատ» ուղեկա­լում. Արմավիրի մարզի Եր­վանդաշատ գյուղի բնա­կիչները խախտել են սահ­մանը որս կատարելու նպատակով:

 Մասնավորապես ՀՀ ոստիկանու­թյան հասարակայնության հետ կա­պերի եւ լրատվության վարչությու­նից թերթի հարցին ի պատասխան ասացին, որ ժամը 20:30-ի սահման­ներում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի «Երվանդաշատ» ուղեկալից Ոստիկանու­թյան Բադրամյանի բաժին ահա­զանգ է ստացվել, որ մի խումբ քա­ղաքացիներ կատարել են սահմա­նային գոտու ռեժիմի խախտում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 3-4 հոգի մուտք են գործել սահմանային գոտի, որտեղ նրանք որս անելու համար կրակոցներ են արձակել: Չորսն էլ բերվել են ոստի­կանության Բադրամյանի բաժին, ապա բացատրություն տալուց հե­տո ազատ արձակվել:

Որս կատարելու նպատակով սահմանային գոտին խախտած քաղաքացիներն են Երվանդաշատ գյուղի բնակիչներ, 26-ամյա Հարու­թյուն Կարապետյանը, 32-ամյա Հակոբ Բաղդասարյանը, 19-ամյա Սամվել Հովսեփյանը եւ 36-ամյա Արտեմ Ասատրյանը: Վերջինիս է պատկանել«ՍԿՍ» տիպի որսորդա­կան ակոսափող հրազենը, որով Էլ կրակոցներ են արձակվել:

Երվանդաշատի ՀՀԿ-ական գյու­ղապետ Հովնան Ավետիսյանը տե­ղի ունեցածը որակեց թեթեւ միջա­դեպ, իսկ լրագրողներին եւ ոստի­կաններին Էլ համարեց «շոու անող­ներ»: «Ոնց ասեմ, որ ճիշտ լինի, մեր ոստիկանների շոուներն ու ձերը իրար համապատասխանում են, էդ էն չի, որ դուք ըտենց խառնվել եք իրար»,- այսպես պատասխանեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ