26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2018

ՊԵԿ-ի մի ամբողջ վարչություն է լուծարվել. Հովիկ Աբրահամյանի փեսան հարվածի տակ է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում որոշվեց լուծարել պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչությունը: ՊԵԿ կառուցվածքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ լուծարված վարչության գործառույթները փոխանցվել են հյուսիսային, հարավային, արեւելյան եւ արեւմտյան մաքսատներ վարչություններին: Վարչություններն այժմ ունեն նոր անուն՝ մաքսատուն-վարչություն: Լուծարված վարչությունն իր մեջ ներառում էր 9 առանձին բաժիններ: Ամեն բաժին իր հերթին […]

Արմեն Սարգսյանը փոխեց իրավիճակը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը արդեն հասցրել է մի քանի անգամ հայտարարել, որ համաձայն չէ տեսակետին, թե խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում նախագահական ինստիտուտը վերածվում է ըստ էության ձեւական, արարողակարգային կառույցի: Սարգսյանի այս հայտարարությունն ունի առերեւույթ ֆորմալ եւ ոչ ֆորմալ կողմեր: Առերեւույթ Սարգսյանը մատնացույց է անում Սահմանադրությամբ այդ պաշտոնին վերապահված իրավասությունները, որոնք իրապես […]

Ցեղասպանության մասին Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը անհանգստացրել է Թուրքիային

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը: Միջանկյալ նշենք, որ Ֆրանսիայի նախագահը խոստացել էր օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրել: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝  լրագրողները  Չավուշօղլուից հետաքրքրվել են, թե նման որոշման հնարավոր ընդունումն ինչպես կանդրադառնա թուրք-ֆրանսիական հարաբերությունների վրա: «Եթե նույնիսկ այդ հարցը օրակարգ բերվի, կամ չբերվի, […]

Աստծո պատկերի առկայությունը…

Մարդու բնության մեջ Աստծո պատկերի առկայությունը նմանակում է մարդու հավիտենական արժեքը, իսկ նմանությունը խորհրդանշում է այդ արժեքի զարգացման խնդիրը: Ղուկ. 12: 13-31 Գործ. 17: 16-34 Ա Հովհ. 2: 1-6 Հովհ. 7: 24-36 Մատթ. 14: 1-12 Մարկ. 6: 45-56 Մայիսի 4, Օրվա խորհուրդը Աղբյուր` Qahana.am

Սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Ալավերդիում 2017 թվականի հունիսին Կամո Փիրուզյանի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ստացվել առ այն, որ հիշյալ սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանի և սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի […]

Փաշազադեի կոչն Արցախի խնդրին կրոնական երանգ հաղորդելու անթույլատրելի փորձ է. ՀՀԿ

«Փաշազադեի կոչը մահմեդականներին՝ միավորվել Արցախի հարցի լուծման համար ոչ այլ ինչ է, քան Արցախի խնդրին կրոնական երանգ հաղորդելու անթույլատրելի փորձ»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Բայց սա ձախողված փորձ է, որովհետև արցախյան հիմնահարցը կրոնական երանգ չունի, Արցախյան հիմնահարցում կրոնական երանգ փնտրելը անբարոյականություն է, և դրա վառ ապացույցը Իրանի Իսլամական […]

ՀՀԿ-ը՝ Հրայր Թովմասյանի՝ նոր պաշտոնի հնարավորության մասին

«Հրայր Թովմասյանը Պետական-իրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահն է, մենք ՍԴ-ի հետ կապված որևէ հարց չենք քննարկել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը դուրս է գալու կուսակցությունից, որպեսզի Սահմանադրական դատարանում համապատասխան պաշտան ստանա կամ ընդգրկվի Բարձրագույն դատական խորհրդի կազմում: Շարմազանովն ասաց, որ […]

Նժդեհի որևէ զինվոր չի կռվել Խորհրդային միության զորքերի դեմ. Շարմազանով

«Մենք շատ ենք արժևորում Մարկովների նման փորձագետների ամեն մի հիմար հայտարարություն»,-այսօր լրագրողների հետ զրույցում նկատեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովի հայտարարությունից, թե պետք է Երևանում ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը:  «Ակնհայտ է, որ սրա նպատակն է փորձել ստվեր գցել հայ-ռուսական հարաբերությունների վրա, հայերի հերոսական մասնակցության վրա Հայրենական Մեծ պատերազմին»,-հավելեց նա: […]

Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը որևէ բան թաքցնելու միտում չունի

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ բավական շատ ժողովրդավար երկրներում կառավարությունների նիստերը դռնփակ են: Այս մասին նա նշեց այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո: Նկատենք, որ այսօր կառավարության որոշմամբ՝ ընդունվեց, որ նոր Սահմանադրությամբ վարչապետը կարող է որոշել, թե նիստերը դռնփակ են լինելու, թե դռնբաց, իսկ մի շարքա քաղաքական գործիչներ ու լրագրողներ էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի