26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նժդեհի որևէ զինվոր չի կռվել Խորհրդային միության զորքերի դեմ. Շարմազանով

«Մենք շատ ենք արժևորում Մարկովների նման փորձագետների ամեն մի հիմար հայտարարություն»,-այսօր լրագրողների հետ զրույցում նկատեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովի հայտարարությունից, թե պետք է Երևանում ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը:

 «Ակնհայտ է, որ սրա նպատակն է փորձել ստվեր գցել հայ-ռուսական հարաբերությունների վրա, հայերի հերոսական մասնակցության վրա Հայրենական Մեծ պատերազմին»,-հավելեց նա:

Շարմազանովն ասաց, որ մի քանի օր առաջ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի, օրենսդիր ժողովի նախագահի ու հայ բարերար Հրաչյա Պողոսյանի հետ Խիզախության հրապարակում հուշարձան են բացել, որ մարմնավորում է Լենինգրադի բլոկադայի ժամանակ հայ-ռուս ժողովուրդների, լենինգրադցիների հերոսական պայքարը, կարևորվել է հայորդցիների պայքարը Լենինգրադի պաշտպանությանը:

ԱԺ փոխնախագահը հիշեցրեց՝  փոքրաքանակ ազգերից ոչ մեկն այնքան հերոս չի տվել, որքան  հայ ժողովուրդը: «Մենք հերոսկան էջերի մասին պետք է խոսենք, թող ադրբեջանցի երկու հերոսի անուն տան, կարո՞ղ են տալ: Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակը մեր ժողովրդի մեծագույն հաղթանակն է եղել, 314 հազար զոհ ենք տվել, իսկ Նժդեհը մեր ազգի մեծագույն հերոսներից մեկն է, նրա որևէ զինվոր չի կռվել Խորհրդային միության տարածքում ու այդ զորքերի դեմ, եթե ֆաշիստ են փնտրում,  Վլասովը գերի ընկնելուց հետո դարձավ Հիտլերի սիրելի գեներալը, թող նրանց անունը տան:

Նժդեհին կաել ֆաշիզմի հետ նույն բանն է ինչ Հիտլերին կապել քրիստոնեության հետ»,-եզրափակեց  ԱԺ նախագահի տեղակալը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ