26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը որևէ բան թաքցնելու միտում չունի

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ բավական շատ ժողովրդավար երկրներում կառավարությունների նիստերը դռնփակ են: Այս մասին նա նշեց այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո: Նկատենք, որ այսօր կառավարության որոշմամբ՝ ընդունվեց, որ նոր Սահմանադրությամբ վարչապետը կարող է որոշել, թե նիստերը դռնփակ են լինելու, թե դռնբաց, իսկ մի շարքա քաղաքական գործիչներ ու լրագրողներ էլ արդեն դեմ են արտահայտվել այս որոշմանը:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց. «Եթե որևէ մեկը համոզի որ Գերմանիան, Իսրայելը ժողովրդավարական չեն, ի՞նչ կարող եմ ասել, այս երկրներում  կառավարության նիստերը փակ են, Իսրայելում չի էլ թույլատրվում որևէ օտար մարդու ներկայություն կառավարությունում, իսկ մեզ մոտ բացի կառավարության անդամներից ուրիշ ներկայացուցիչներ էլ կան: Հիմա, որ իրենք դեմ են արտահայտվում, հարցնում եմ՝ եթե այդպես է, կա միջազգային պրակտիկա, աշխարհի ամենաժողովրդավարական երկրներում դռնփակ են նիստեր անում, նաև Մեծ Բրիտանիայում է այդպես, ի՞նչն է խնդիրը»:

Շարմազանովը հավելեց, որ բացի այդ ցանկացած օրինագծի քննարկում խորհրդարանում բաց է լինելու:

Դիտարկմանը, որ ասում են, թե Հայաստանը պետք չէ համեմատել այդ երկրների հետ, նա արձագանքեց. «Ուրեմն թող չասեն, որ հետընթաց է, իրենք ասում են՝ եթե փակ է, ուրեմն հետընթաց է, իսկ Հայաստանը բոլոր միջազգային կազմակերպությունների գոնե վերջին հետազոտությունների արդյունքներով՝ գնում է դեպի ժողովրդավարություն, ընդամենը մեկ շաբաթ առաջ ՀՀ նախագահը հանդես էր գալիս պաշտոնական ելույթով ԵԽԽՎ-ում, պարոն Յագլանդի հետ հանդիպում եղավ, ու որևէ պատգամավոր հարցականի տակ չդրեց Հայաստանի ժողովրդավարության հարցը, իսկ Յագլանդն էլ կասկածի տակ չդրեց, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ»:

Է. Շարմազանովն ընդգծեց, որ սա արվում է ոչ թե թաքուն բան պահելու համար, այլ որ կառավարության որևէ անդամ կաշկանդված չլինի բանավեճերի, քննարկումների համար, իսկ պառլամենտում հնարավորություն կա կառավարության ներկայացուցիչներին հարցեր տալ, նրանց լսել:

«Խոսքի ազատության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ