26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2018

«Առաջիկա տարիներին պետք է իրականացնենք այնպիսի ծրագրեր, որոնք միտված կլինեն քաղաքային զբոսաշրջության զարգացմանը». Տարոն Մարգարյան

Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների համառոտ հաշվետվությունը, այնուհետև՝ 2018թ. նախատեսված ծրագրերը: Ըստ ոլորտների անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքներին՝  Հովհաննես Վարդանյանն առանձնացրել է համայնքային ենթակայության կառուցների նորոգման, […]

Հեշտացվել է Հայաստանում օտարերկրյա բժիշկների մասնագիտական գործունեության թույլտվության գործընթացը

Հայաստանի Հանրապետության անկախացումից անմիջապես հետո  շատ երկրների  բժշկագիտական կառույցներ, մասնավոր հիվանդանոցներ և առանձին մասնագետներ սկսեցին համագործակցել առողջապահական մեր կառույցների հետ։ Արդյունքում մեր երկրում ներդրվում էին նորագույն սարքավորումներ, բուժման ժամանակակից մեթոդներ։   Սակայն դաշտի իրավական կարգավորման բացակայության պատճառով եղան նաև ռիսկեր։  Երբեմն տեղի բժշկական կազմակերպությունների կամ անհատների հրավերով Հայաստանում մասնագիտական բժշկական գործունեություն էին իրականացնում բժիշկներ, ովքեր […]

ՀՀ կառավարությանը նախատեսվում է վերապահել ճանապարհաշինության համար անհրաժեշտ հողագրունտի հանույթի կարգը սահմանելու իրավասություն

Հավանության է արժանացել ՀՀ հողային օրենսգրքում և ևս երկու օրենքներում  լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծերը մշակվել են ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայով, բնապահպանական այլ կոնվենցիաներով և միջազգային պայմանագրերով Հայաստանի  ստանձնած  պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու նպատակով: Օրինագծերում  սահմանվում է  «հողային ծածկույթ» հասկացությունը և տրվում է դրա դասակարգումը: Նախագծերի կիրառման […]

Թուրքիան Ռուսաստանից պահանջել է արտահանձնել թուրք կոմունիստ գործչին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանից պահանջել է իրենց արտահանձնել Թուրքիայի կոմունիստական «ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամ Միհրաչ Ուրալին: Վերջինս  Սոչիում մասնակցել էր Սիրիայի  հարցով կոնգրեսին: Իսկ DHKP-C-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Ուրալը Թուրքիայում մեղադրվում է 2013թ. Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում տեղի ունեցած ահաբեկչության մեջ: Ահաբեկչության ժամանակ սպանվել էր 52 մարդ:  «Նախապես այդ ահաբեկիչը չկար […]

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում առաքելությունն ավարտող ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում առաքելությունն ավարտող ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի հետ: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Բրեդլի Բուզետտոյի պաշտոնավարման անցած հինգ տարիներին ՄԱԿ-ի տարբեր կառույցների և հատկապես Զարգացման ծրագրի հետ Հայաստանի համագործակցությունը: Նախագահը փոխգործակցության արդյունավետության տեսանկյունից այդ ժամանակաշրջանը բավականին հաջողված է համարել: Սերժ Սարգսյանը տարբեր ոլորտներում իրականացված ծավալուն աշխատանքներում […]

«Սասնա ծռեր»-ի անդամին «ճնշում» են. պաշտպանը կդիմի ՄԻԵԴ

 «Եթե քրեակատարողական հիմնարկը Աշոտ Պետրոսյանին նկարչական պարաագաներ չտրամադրի, ապա ես կդիմեմ մարդու իրավունքների եվրապական դատարան»,-այս  մասին այսօր  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում հայտարարեց պաշտպան Հայկ Ալումյանը: «Աշոտ Պետրոսյանի իրավունքները նաեւ քրեակատարողական հիմնարկում են խախտվում՝ չթույլատրելով, որ նա ստեղծագործի: Եթե դա հաշվեհարդար է, թող ասեն, որ դա հաշվերհարդար է, հակառակ դեպքում, անձն […]

Ստացվել է 24 նամակ

Ամեն շաբաթ ամփոփվում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի ու էլեկտրոնային հասցեների միջոցով մեր համաքաղաքացիներից ստացված նամակները:  Ըստ այդմ, հունվարի 22–28-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 24 նամակ, որոնցից 23-ին տրվել է համապատասխան լուծում, 1-ը շաբաթվա սկզբի տվյալներով  ընթացքի մեջ էր: Հարցերը հիմնականում վերաբերել […]

Հստակեցվում և լրացվում են անբարեխիղճ մրցակցության դրսևորումները

Հավանություն է տրվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում  և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենսդրական փաթեթում միավորված են ՏՄՊՊՀ-ի տարբեր տարիներին մշակած օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության կապակցությամբ ՀՀ-ում գործող իրավական ակտերը ԵԱՏՄ-ում գործող իրավական ակտերին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի