01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2018

«Սասնա ծռերի» անդամի նկատմամբ մահափորձ է իրականացվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11անդամի գործով դատական նիստը: «Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ և նշեց, որ իր նկատմամբ կատարվել է մահափորձ: «Դուք իմ նկատմամբ մեկ անգամ մահափորձ եք արել և ցանկանում եք կրկնել»,-հայտարարեց Աշոտ Պետրոսյանը: Մեղադրող դատախազը նկատեց, որ […]

Մեքսիկայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Փետրվարի 1-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեքսիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Նորմա Պենսադո Մորենոյին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի հայ-մեքսիկական բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Մորենոն վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը […]

Զգույշ եղեք

Զգույշ եղեք, չհաշտվեք չար մտքերի հետ, քանի որ դա դավաճանություն է Աստծո հանդեպ: Չար մտքից խուսափելը շատ ավելի հեշտ է ձեզ համար, երբ այն դեռ նոր է գալիս ձեր մեջ: Ավելի դժվար է հեռանալ նրանից, երբ դուք արդեն բավականին ժամանակ պահել եք այն ձեր մեջ, որովհետև, քանի դեռ միտքը ձեր ուղեղում է, օգտագործելու է իր իշխանությունը՝ իշխելու […]

Գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է ոլորտի բարեփոխումները և իրականացվող ծրագրերը

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր զեկուցել է 2017 թվականի ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքների, ինչպես նաև 2018 թվականին մեկնարկած և նախատեսվող նոր ծրագրերի ու Հանրապետության Նախագահի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:  Նախարար Իգնատի Առաքելյանի զեկուցմամբ` 2017 թվականից վերանայվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական սուբսիդավորման քաղաքականությունը, և գյուղացիական տնտեսություններին […]

Կմեծանա ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման հասցեականությունը

Ընտանիքների անապահովության գնահատման  համակարգը կատարելագործելու  և ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների (ընտանեկան, սոցիալական նպաստներ և հրատապ օգնություն) ծրագրերի արդյունավետությունը և հասցեականությունը մեծացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այդ նպատակով առաջարկվում է կիրառել ընտանիքի եկամուտը ճշտելու և ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանները հնարավորինս ճիշտ բնորոշելու վերաբերյալ այլընտրանքային տարբերակներ` ընտանիքի անդամների վարկային պատմության և խնայողական միջոցների մասին տեղեկատվություն […]

Հիվանդանոցում արյունաքամ լինող տղամարդուն թողել են գետնին ընկած /տեսանյութ/

ՌԴ Ռյազանի շրջանի հիվանդանոցներից մեկում տղամարդը արնաքամ է եղել գետնին ընկած, սակայն նրան ոչ ոք չի մոտեցել։ Ոստիկանները քննություն են սկսել այն բանից հետո, երբ համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, որ տղամարդն ընկած է գետնին՝ արյան լճում, սակայն նրան ոչ ոք չի մոտեցել։  Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևայի հետ: Ողջունելով դեսպանին` քաղաքապետն ընդգծել է դեռևս 2008 թվականից Երևանի և Սոֆիայի միջև ձևավորված բարեկամական կապերը և կարևորել համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Տարոն Մարգարյանը նաև պատրաստակամություն է հայտնել շարունակելու Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում աջակցել Բուլղարիայի դեսպանատանն ու համատեղ ծրագերի […]

Մահվան ելքով պատահար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին /ֆոտո/

Հունվարի 31-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 81-րդ կմ-ին իրար են բախվել «Վոլվո» և «Միցուբիշի պաջեռո» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «Միցուբիշի պաջեռո»-ի վարորդը` 1973 թ. ծնված Սասունիկ Գրիգորյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը

Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի արդյունքում կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը: Ներկայումս գործող 7 օպերատորներից բացի, պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հնարավորություն կտրվի նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և «Մոբի դրամ» ՓԲԸ-ին: Կարևորելով օպերատորների դերն ու նշանակությունը պետական իշխանության մարմինների կողմից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի